24/04 համաշխարհային նվագախումբ

2250

24/04 համաշխարհային նվագախումբ

Սա վավերագրական հուշագրություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմավորված «24/04 համաշխարհային նվագախմբի» մասին, որտեղ նվագախմբի նախաձեռնող, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատմում է իր ապրումների, 2015թ.-ին իր և նվագախմբի առաջ ծառացած խնդիրների և հուզիչ պահերի մասին: Նվագախմբի կազմում էին 123 երաժիշտ՝ 47 երկրից, այդ թվում Իսրայելի ֆիլհարմոնիկ, Բեռլինի գերմանական սիմֆոնիկ, Մալերի կամերային և Ռուսաստանյան ազգային նվագախմբերից:ցքում:

Սեգ Կիրակոսյան

1989թ.-ին Երևանում ծնված Սեգ Կիրակոսյանը վավերագրական կինոռեժիսուրա է ուսանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ավելի ուշ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում գրել է ատեսախոսություն՝ արդի վավերագրական կինոյի վերաբերյալ: Նա ֆիլմեր է նկարահանել Հայաստանում, Թուրքիայում և Չեխիայում: Այժմ Սեգը վավերագրություններ է նկարում Հանրային հեռուստատեսության համար և համագործակցում է կինոստուդիաների հետ: 2015-ին հիմնադրել է «Դոկտոր Սինեմա» ՀԿ-ն, որի շրջանակներում արտադրել է շուրջ 10 կարճամետրաժ միջազգային վավերագրական նախագծեր:

 

 

Ֆիլմոգրաֆիա
Տունն այնտեղ է, որտեղ քո սիրտն է, 2008
Զահրատի աշխարհում թափառելիս, 2011
Պե՞տք եմ ես ձեզ, 2014
Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել, 2014
Գիտության մեջ արտիստ, 2016
Կռունկ, ուստի կուգա՞ս, 2016
Ուսուցիչը, 2017
24/04 համաշխարհային նվագախումբ, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան, 2017, 18’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սեգ Կիրակոսյան
Պրոդյուսեր՝ Կարեն Խաչատրյան
Օպերատոր՝ Դավիթ Ավետիսյան
Մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի
Ձայնը՝ Արմեն Նավասարդյանի
Արտադրող ընկերություններ՝ HD Studio/ ՀՊԵՆ/ Doctor Cinema