68 անդամ
Արդի մշակույթին հատուկ համայնքներում կոոպերատիվ ընտանիքները հազվադեպ են պատահում: Նեպալում ապրող թհարուները փոքրաքանակ էթնիկ խումբ են, որոնց շրջանում նման ընտանիքներ դեռ կան: Հենց այսպիսի՝ 68-անդամանոց ընտանիք է կարելի գտնել Լալբհոջի գյուղում: Ռամեշ Խադկայի «68 անդամ» վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է նրանց արժեհամակարգը, օրավուր խնդիրները, պարտականությունների և իշխանության բաշխումը, որոնց, չնայած անխուսափելի բախումներին, միավորում են ընտանիքը:
Ռամեշ Խադկան
Ռամեշ Խադկան կինոռեժիսոր է և լրագրող: Ինչպես նրա մասին մի անգամ ասել է «Կատմանդու պոստը». «Խադկան ճամփորդել ողջ երկրով մեկ և վավերագրել մարդկանց կյանքերն ու այն թաքնված խնդիրները, որոնք կազմում են իրական Նեպալը»: Ռամեշի հեղինակել մի շարք հաջողություն ունեցած վավերագրություններ: Նրա «Վերջին միապետը» նեպալական կինոյի պատմության մեջ վարձույթում ամենաերկար մնացած ֆիլմն է, որն ուսումնասիրում է Նեպալի Շահ արքայատոհմի 240-ամյա կառավարումը՝ 1768-2008թթ.: Խադկայի ֆիլմերից շատերն ընդգրկվել են մի շարք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում:
Ֆիլմոգրաֆիա
«Կադամանդու»
«Դելիի երազանքները»
«68 անդամ»
«Վերջին միապետը»
«Ջումլայի կյանքերը»
«Լամաները՝ երկընտրանքի մեջ»
«25 որդու մայր»
«Ջավանգի կյանքերը»
«Բոմբայի երազանքները»
«Ռաջկումարի»
«Ջրային վիշտը»
«Ծարավ դպրոցը»