Գենադի Մելքոնյան

2213
genadi-melkomian

Գենադի Մելքոնյան

Ծնվել է 1944 թվականի օգոստոսի 12-ին Երևանում: 1962-1964թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում իբրև լուսավորող: 1965-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որն ավարտել է 1969թ.-ին: Մինչև 1979թ.-ն աշխատել է «Հայֆիլմում» որպես ռեժիսոր օգնական և երկրորդ ռեժիսոր:
1979-ին նկարահանել է իր դեբյուտային «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը: Նույն թվականին դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Եղել է շուրջ մեկ տասնյակ ֆիլմերի ռեժիսոր և/կամ սցենարիստ, այդ թվում՝ «Վերջին կիրակին» (1985) և «Օդապարուկի օրը» (1986): 1998-ին Գարեգին Զաքոյանի հետ միասին հիմնադրել է «Լույս» կինոընկերությունը: Գենադի Մելքոնյանը մահացել է 2002 թվականի մայիսի 30-ին: