Երբ հալում է ձյունը/ Когда тает снег

3003

Երբ հալում է ձյունը/ Когда тает снег

Երբ հալում է ձյունը/ Когда тает снег
Ռուսաստան, 2021, 61’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Գոլովկով
Օպերատորներ՝ Մալի Պոս, Անդրեյ Սմիրնով
Պրոդյուսեր՝ Ալեքսեյ Գոլովկով
Մոնտաժող՝ Ալեքսեյ Գոլովկով
Արտադրող ընկերություն՝ EON FILM
Երկու մարդ։ Երկու տարբեր աշխարհ։ Տղամարդը ճգնավոր է, եղջերու է արածացնում։ Նրա տունը լեռներում է ու ձնաճերմակ տայգայում։ Նա միայն ինքն իրենից է կախված, քանզի նրա կյանքը բացարձակ ազատություն է։ Կինը Հռոմի բնակիչ է, անընդմիշտ աշխատում է՝ միայն հանգստի հազվադեպ ակնթարթները նվիրելով Իտալիայով մեկ ճամփորդելուն։ Նրանց աշխարհներն այնքան տարբեր են, որ թվում է, թե նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չի կարող լինել։ Սակայն երկուսն էլ գիտեն՝ որքան արագ է կերպափոխվում կյանքը։

 

 

Ալեքսեյ Գոլովկով

1983 թվականի սեպտեմբերի 25-ին ծնված Ալեքսեյ Գոլովկովը ռուսաստանցի պրոդյուսեր ու կինոռեժիսոր է և «EON FILM» ստուդիայի հիմնադիրը։ Բազմիցս արժանանալով Ռուսաստանի աշխարհագրական միության դրամաշնորհներին՝ Ալեքսեյը մասնակցել և նախաձեռնել է գիտական արշավանքներ, և հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են «National Geographic Russia»-ում։ Ալեքսեյը նաև Եվրոպական վավերագրական ցանցի անդամ է։

 

Ֆիլմոգրաֆիա

Հյուսիսային քամին կարող է տաք լինել (2019), Երբ հալում է ձյունը (2020):

 

Երբ հալում է ձյունը/ Когда тает снег

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Երբ հալում է ձյունը/ Когда тает снег

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):