Ինքդ քեզ դարձրու Աստված/ Fais-toi Dieu/ Hazte Dios

3256

Ինքդ քեզ դարձրու Աստված/ Fais-toi Dieu/ Hazte Dios

Ինքդ քեզ դարձրու Աստված/ Fais-toi Dieu/ Hazte Dios
Ֆրանսիա/ Մեքսիկա, 2020, 71
իսպաներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ան Լիզ Միշո
Մոնտաժող՝ Անա Գարսիա
Կոմպոզիտոր՝ Էմիլիո Ինոխոսա
Արտադրող ընկերություն՝ JPL Productions
Մեխիկոյի ամենապաշտելի սրբերին եռանդագին երկրպագության համատեքստում մի նոր ֆիգուր է ծնվել՝ Սանտա Անիման։ Այն փառաբանում է մարդկության բուն էությունը՝ արարումը։ Նրա պաշտամունքը՝ նվիրված երևակայությանը, հրավիրում է մարդուն դառնալ արարիչ ու արտիստ։

Այս ֆիլմն ուսումնասիրում է հավատքը բառի ամենալայն իմաստով ու մարդկության պահանջն առ մտացածինը, արարումն ու ներկայացվածությունը։ Եթե արվեստը կարող է գոյատևել առանց կրոնի, կարո՞ղ է արդյոք կրոնը գոյատևել առանց արվեստի։ Արդյոք ճի՞շտ է, կրոնը ստեղծարար արարչագործության արտահայտումն է։

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Ամենայուրատիպ ու նորարարական ֆիլմ, Միջազգային մրցույթ, «Միլենիում» վավերագրական կինոյի միջազգային փառատոն, Բրյուսել, Բելգիա, 2021։

 

Ան Լիզ Միշո

Կինոռեժիսոր, տեսագրող ու պատկերային արտիստ Ան Լիզ Միշոն ապրում և ստեղծագործում է Մեխիկո և Փարիզ քաղաքների միջև։ Իր ստեղծագործություններում նա միջամտում է իրականությանը՝ հետ ու առաջ անելով խաղարկայինի ու ոչ խաղարկայինի միջև։ Նրա ֆիլմերն ու պատկերային ինստալյացիաները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային փառատոներում, ինչպիսիք են Լա Պլատայի միջազգային անկախ կինոփառատոնն Արգենտինայում, Videoformes թվային արվեստի միջազգային փառատոնը Մարսելում (Ֆրանսիա) և Արդի ֆրանսիական վավերագրության շքերթը Րիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)։ Վերջերս նա հանդիսատեսի դատին է հանել RE-Créacion ինտերակտիվ տեսալսողական ինստալյացիան, որը ներկայացվել է Մեխիկոյի EX Teresa Arte Actual-ի՝ ժամանակակից արվեստի թանգարանի վերափոխված նախկին վանքի տարբեր մատուռներում։

Ֆիլմոգրաֆիա

Արենա Մեխիկո (2011), Arrête de faire l’artiste (2014), Ինքդ քեզ դարձրու Աստված (2020):

 

Ինքդ քեզ դարձրու Աստված/ Fais-toi Dieu/ Hazte Dios

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Ինքդ քեզ դարձրու Աստված/ Fais-toi Dieu/ Hazte Dios

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):