Հարություն Խաչատրյան

2394
HKhachatryan2

Հարություն Խաչատրյան

Ծնվել է 1955 թվականի հունվարի 9-ին Ախալքալաքում (Վրաստան): Աշխատել սկսել է դեռևս 1968-ին՝ համատեղելով դպրոցն ու փոստատարությունը: 1977-ին ընդունվել է և 1981-ին ավարտել Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): «Թաղի ձայները» դիպլոմային ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսոր և օպերատոր: Սովորելու հետ մեկտեղ աշխատում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր Ալբերտ Յավուրյանի օգնական:
Ուսումն ավարտելուց հետո շարունակեց աշխատանքը կինոստուդիայում՝ սկզբից որպես օպերատորի օգնական, այնուհետև որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, իսկ 1985-ից սկսած նկարահանում է սեփական վավերագրական և խաղարկային ֆիլմերը: 1991-ին հիմնադրել է «Դեբյուտ» կինոփառատոնը: 1993-1994թթ.-ին աշխատել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում որպես մշակույթի և կրթության բաժնի ղեկավար: 2004թ.-ին Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ միասին հիմնադրեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և դարձավ նրա տնօրեն: 2013թ.-ին ստացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային միջազգային կինոփառատոների դափնեկիր է: