Տուն/ בית

3133

Տուն/ בית

Տուն/ בית
Իսրայել, 2020, 26՛
եբրայերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
 
Ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր՝ Սմադար Էպշտեյն Փալգի
Սցենարի հեղինակներ՝ Սմադար Էպշտեյն Փալգի, Նիր Դվորչին
Մոնտաժող՝ Նիր Դվորչին
Հնչյունավորող՝ Իլան Ադմոն
Երկու կին միասին մաքրում են բնակարանը, որը պատկանում է նրանցից մեկին, ով ապրում է բազմամյա անփութության պատճառով ձևավորված աղբի ու կեղտի կույտերի մեջ։ Տարիների ընթացքում նա նաև 12 կատու է որդեգրել, որոնց արքաների պես է վերաբերվում՝ իր ժամանակի ու էներգիայի մեծ մասը նվիրելով նրանց․ մաքրում ու փոխում է ավազարկղերը, կերակրում է, հոգ է տանում նրանց համար և այլն։ Միասնական աշխատանքի արդյունքում երկու կանանց միջև մտերմիկ հարաբերություններ են ձևավորվում և կոնֆլիկտ է ծնվում նրանից, որ մի ընկերը ցանկանում է օգնել, իսկ մյուսն ունակ չէ հրաժարվել իր աղբից, իր իրերից ու սովորություններից։

Պարգևներ

Առաջին ուսանողական վավերագրություն, Դոկավիվ վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, Թել Ավիվ, Իսրայել, 2020։

Սմադար Էպշտեյն Փալգի

1970 թվականին Իսրայելի Հայֆա քաղաքում ծնված Սմադար Էպշտեյն Փալգին արվեստ և լուսանկարչություն է դասավանդում։ Որպես լուսանկարիչ ու արվեստագետ դպրոցում երկար տարիներ դասավանդելուց հետո՝ Փալգին նախաձեռնեց տեսագրողի գործունեություն՝ օգտագործելով այն որպես թերապևտիկ գործիք և մեկտեղելով մարդկանց բարդ հարաբերություններ ստեղծելու համար։ Փալգին ավարտել է Բեթ Բերլի ակադեմիան ու կինոգիտության մագիստրոսի աստիճան ունի Սափիր քոլեջից։ 2008-2016թթ․ նրա ստեղծագործությունները ներկայացվել են խմբակային ցուցահանդեսներում։ Նրա «Տուն» ֆիլմը ներկայացվել է Թել Ավիվի Դոկավիվ վավերագրական կինոփառատոնի ու Համերաշխություն փառատոնի ուսանողական մրցութային ծրագրերում։ Երկու փառատոների ուսանողական ֆիլմերի մրցույթում էլ այն արժանացել է գլխավոր մրցանակի։

Ֆիլմոգրաֆիա

Տուն (2020):

Տուն/ בית

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Տուն/ בית

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):