Նավապետ Դարյաի/ ناخدا دریایی

3044

Նավապետ Դարյաի/ ناخدا دریایی

Նավապետ Դարյաի/ ناخدا دریایی
Իրան, 2020, 98՛
պարսկերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Մազիար Մոշթաղ Գոհարի
Օպերատոր՝ Փեյման Շոքրի
Գործադիր պրոդյուսեր՝ Աբոլ Հասսան Հաշեմի
Մոնտաժող՝ Մահյար Յավար
Կոմպոզիտոր՝ Եմադ Խանքեշի Փոր Ամիդ Դոլաթխահ
Հնչյունավորողներ՝ Ռահիմ Ռեզաեզադեհ, Շահին Փոր դադաշի
Նավապետ Դարյաին ավանդական բելուջ ձկնորս է, ով ուղևորություններ է ձեռնարկում դեպի օվկիանոսների հեռուները, որպեսզի թյուննոս բռնի։ Նա պատրաստվում է հերթական նավարկությանը, սակայն նրա կինը հանկարծ հարկադիր կատարման է դարձնում իր օժիտը (մահրիյեհ) և արգելում է նրան դուրս գալ «Ամուսնական բաժնից»։ Նավապետը համոզում է դատավորին գումարը ճարելու համար ավելի շատ ժամանակ տալ իրեն և 18 այլ նավաստիների հետ, որոնց մեծ մասը դեռահաս է, ճամփա է ընկնում դեպի Հնդկական օվկիանոս ու Մալդիվների ծով։ Այժմ նա ու նրա անձնակազմը պետք է առերեսվեն բազմաթիվ վտանգների, ինչպիսիք են ծովահեններն ու ռազմանավերը, որոնք ապօրինի զենք են որոնում։

 

Մազիար Մոշթաղ Գոհարի

1978 թվականին Իրանի Ջիրոֆթ քաղաքում ծնված Մազիար Մոշթաղ Գոհարին երիտասարդ կինովավերագրող է, հեռուստալրագրող, պրոդյուսեր ու ռեժիսոր։ Նրա գործունեությունը մեկնարկել է 1998 թվականին տեղական մարզային հեռուստաալիքում, և տասը տարի այստեղ որպես հեռուստալրագրող աշխատելուց հետո նա սկսել է լրջորեն հետաքրքրվել վավերագրական կինոյով։ Նրա ֆիլմերում շատ հստակ նկատելի է բնապահպանական, կրթական ու մշակութային խնդիրների լուսաբանման ձգտումը։ Նա նաև երկու վավերագրական ֆիլմ է արել Ալ Ջազիրա վավերագրական ալիքի համար՝ «Բելուջիստանի հին մեղեդին» ու «Իրանի կինոյի պատմությունը» (որպես պրոդյուսեր)։

Ֆիլմոգրաֆիա

Սիստան․ քաղաքակրթության օրրան (2004), Ունեզրկված գյուղեր (2009), Մախ (2009), Դաստակ (2010), Գաանդո (2010), Ճանճը ջրի մեջ (2010), Կորալներ (2010), Այբուբեն (2011), Սիստանի ձեռագործությունը (2011), Բոդվար (2011), Միրզա (2012), Արկածախնդիրները (2013), Ներդաշնակության կրոնը․ Նիմրուզի ներբողիչները (2013), Չեչանոկ (2014), Բելուջիստանի հին մեղեդին (2017), Նավապետ Դարյաի (2020)։

Նավապետ Դարյաի/ ناخدا دریایی

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Նավապետ Դարյաի/ ناخدا دریایی

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):