Ուջանյան պատմություն/ داستان اوجان

3480

Ուջանյան պատմություն/ داستان اوجان

Ուջանյան պատմություն/ داستان اوجان
Հայաստան/ Իրան, 2021, 70’
հայերեն՝ անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Շահրամ Բադախշան Մեհր
Օպերատոր՝ Հոսսեյն Թավակոլի
Պրոդյուսերներ՝ Շահրամ Բադախշան Մեհր, Գարեգին Զաքոյան, Արմէն Պետրոսեան, Արթուր Վարդիկյան
Մոնտաժող՝ Մոյեն ալդին Խորշիդի
Հնչյունավորող՝ Ադել Մաշուրի
Արտադրողներ՝ Շահրամ Բադախշան Մեհր/ «Ֆիլմադարան» ՀԿ
2019 թվականին «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնի ժամանակ ու շուրջ նկարահանված այս ֆիլմը դոկուդրամա է գյուղի մասին և մասնավորապես Մանվելյանների ընտանիքի, որը հյուրընկալել էր ռեժիսորին ու նրա կնոջը, երբ նրանք առաջին անգամ այցելել էին Ուջանը 2017 թվականին Ուջանի 3-րդ փառատոնի շրջանակում։ Ավելի ուշ այս ծանոթությունը վերաճեց երկու ընտանիքների իսկական բարեկամության։

 

Շահրամ Բադախշան Մեհր

1977 թվականին Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան քաղաքում ծնված իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը սովորել է Թեհրանի համալսարանում և կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան ունի: 2010-ին մասնակցել է Աբաս Քիառոսթամիի վարած գործնական դասընթացին: Այժմ կինո է դասավանդում «Էլմի Կարբորդի» համալսարանում: 2017 թվականին Մեհրի «Հետզհետե» դոկուդրաման արժանացել է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի Գլխավոր մրցանակին։

 

Ֆիլմոգրաֆիա

Իմ վախերը (2000), Կա՛մ ես, կա՛մ դու (2002), Բնօրինակ (2004), Ուրիշը (2007), Ջրանցք (2009), Ներկայություն (2010), Գաղտագողի (2011), Քո կատարած աշխատանքը․․․ (2012), Հետզհետե (2017), Ուջանյան պատմություն (2021)։

Ուջանյան պատմություն/ داستان اوجان

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Ուջանյան պատմություն/ داستان اوجان

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):