Առաջին խոսքը/ Слово Первое
Առաջին խոսքը/ Слово Первое
Հայաստան/ Ռուսաստան, 2020, 30’
առանց երկխոսությունների
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արտակ Սերովանի-Օհանյան
Օպերատոր՝ Արտակ Սերովանի-Օհանյան
Պրոդյուսերներ՝ Գայանե Իգիթյան, Վիգեն Օհանյան
Մոնտաժող՝ Ադիլեթ Կարժոև
Կոմպոզիտոր՝ Մանուկ Ղազարյան
Արտադրող ընկերություն՝ Mask Studio
Մայրն ու որդին մեկուսացված են ապրում և ածուխ վաճառելով են փող վաստակում։ Աշխատանքի մեջ ու ամենօրյա կյանքում իրենց խոսքեր պետք չեն․ առանց ոչ մի ձայնի էլ հասկանում են իրար։ Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ այս լռությունը խախտվի։
Պարգևներ
Ժյուրիի հատուկ հիշատակում օպերատորության համար, «Ֆլաերտիանա» վավերագրական կինոյի միջազգային փառատոն, Պերմ, Ռուսաստան, 2020; Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ, Մոսկվայի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն, Ռուսաստան, 2021։
Արտակ Սերովանի-Օհանյան
1981 թվականի հունվարի 28-ին Բերդում ծնված Արտակ Սերովանի-Օհանյանը Սերգեյ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական համալսարանի (ՎԳԻԿ) կինոռեժիսուրայի բաժին է ընդունվել 2016 թվականին։
Ֆիլմոգրաֆիա
Այնագուլ․ բյուրեղապակյա ծաղիկ (2017), Առաջին խոսքը (2020):