Եվ գալիս է երեկոն/ A sad se spušta večе

3343

Եվ գալիս է երեկոն/ A sad se spušta večе

Եվ գալիս է երեկոն/ A sad se spušta večе
Սերբիա/ Բոսնիա և Հերցեգովինա, 2019, 29
սերբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
 

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մայա Նովակովիչ
Օպերատոր՝ Յասնա Պրոլիչ
Պրոդյուսերներ՝ Մայա Նովակովիչ, Միլան Միլոսավլևիչ
Մոնտաժող՝ Մարիյա Կովաչինա
Հնչյունավորող՝ Լուկա Բարաևիչ
Արևելյան Բոսնիայի մեկուսի սարերում ամենօրյա կյանքի դառը պոետականությունն ի ցույց է դնում հոգատարությունն ու մտերմությունը երկու կանանց՝ թե՛ միմյանց հանդեպ, թե՛ բնության հետ հարաբերակցությամբ։

Պարգևներ

«Հանդիպումներ» Բելֆորտ – Հանդիսատեսի մրցանակ՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմին; Autorskog Filma փառատոն – Ժյուրիի հատուկ հիշատակում; Պանչևոյի կինոփառատոն – Լավագույն կարճամետրաժ ֆիլմ; Թեհրանի «Սինեմա վերիտե» կինոփառատոն – Ժյուրիի հատուկ հիշատակում; Premiers Plans – Ժյուրիի հատուկ հիշատակում; MiradasDoc – Ժյուրիի հատուկ հիշատակում; Filmer le Travail – Գլխավոր մրցանակ; SEE կինոփառատոն – Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ; Changing Face կինոփառատոն – Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – հունվար; SHORT to the Point – Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – հունվար։

 

Մայա Նովակովիչ

Մայա Նովակովիչը Արվեստի պատմաբանի մագիստրոսի կոչում ունի և այժմ աշխատում է «Ժառանգության պոետիկան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններում» խորագրով ատենախոսության վրա։ Մայան Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող է։ Նա է իր դեբյուտային՝ «Եվ գալիս է երեկոն» ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերը։ Ֆիլմը, որի պրեմիերան եղել է շվեյցարական Նիոնի կինոփառատոնում, ընդհանուր առմամբ ստացել է 50 մրցանակ՝ ներառյալ Աստրա կինոփառատոնում, BANFF-ում, Նևադա քաղաքի կինոփառատոնում, Բելֆորտի «Հանդիպումներ» կինոփառատոնում, Թեհրանի «Սինեմա վերիտե» կինոփառատոնում, Լոս Անջելեսի SEE կինոփառատոնում, Բարսելոնայի «L’Alternativa» անկախ կինոփառատոնում, և մասնակցել է ավելի քան 120 փառատոնի՝ HotDocs, SFFilm: Doc Stories, Սարաևոյի կինոփառատոնին, Ջիհլավայի կինոփառատոնին և այլն։ Արժանանալով Full Frame վավերագրական ֆիլմերի փառատոնի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին՝ ֆիլմը հնարավորություն է ստացել առաջադրվելու Օսկարի։ Ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքի «Մետրոգրաֆ» կինոթատրոնում։ Մայան նաև Սարաևոյի կինոփառատոնի Sarajevo Talents ծրագրի շրջանավարտ է։

Ֆիլմոգրաֆիա

Եվ գալիս է երեկոն (2019):

Եվ գալիս է երեկոն/ A sad se spušta večе

Եվ գալիս է երեկոն/ A sad se spušta večе