Զագրոսի յոթ համանվագներ/ حەوت سێمفۆنی زاگرۆس

3480

Զագրոսի յոթ համանվագներ/ حەوت سێمفۆنی زاگرۆس

Զագրոսի յոթ համանվագներ/ حەوت سێمفۆنی زاگرۆس
Քրդստան/ Իրան, 2021, 23’
քրդերեն՝ հայ․/ անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Փերվիզ Ռոստեմի
Օպերատոր՝ Փերվիզ Ռոստեմի
Պրոդյուսեր՝ Փերվիզ Ռոստեմի
Մոնտաժող՝ Թոֆիք Էմանի
Հնչյունավորող՝ Մեսաբ Աբասի
«Զագրոսի յոթ համանվագները» ներկայացնում է հնագույն փողային գործիքի՝ Շամշալի յոթ երաժշտական մաքամների փիլիսոփայությունը Զագրոսի ժողովրդի կյանքում։ Յոթ մաքամները փոխանցվում են մի ծերունու մենախոսության միջոցով, ով իր կյանքի 65 տարին նվիրել է շամշալին։

Պարգևներ

Լավագույն քրդական կարճամետրաժ ֆիլմ, Դուհոկի 8-րդ միջազգային կինոփառատոն, 2021։

Փերվիզ Ռոստեմի

1977 թվականին Օրաման Թախտում ծնված Փերվիզ Ռոստեմին ստիպված էր Սարվաբադ գաղթել Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, և կրթությունը շարունակել այնտեղ։ Ավագ դպրոցից հետո նկարչություն է ուսանել համալսարանում։ Առաջին ֆիլմը՝ «Իմ կոշիկները», նկարահանել է 2001 թվականին։ Առայսօր նա ստեղծել է 18 կարճամետրաժ, 7 կիսախաղարկային ֆիլմեր և 3 հեռուստասերիալ։

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Իմ կոշիկները (2001), Պաչալ (2011), Քարի մեղեդին (2011), Խրտվիլակները նույնպես մեռնում են (2012), Երկնքի հարևանները (2013), Վա Զաբան (2013), Զագրոսի յոթ համանվագներ (2021):

Զագրոսի յոթ համանվագներ/ حەوت سێمفۆنی زاگرۆس

Զագրոսի յոթ համանվագներ/ حەوت سێمفۆنی زاگرۆس