Երկիր իգական/ Terra Femme

3540

Երկիր իգական/ Terra Femme

Երկիր իգական/ Terra Femme
ԱՄՆ, 2021, 63’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով
 

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Քորթնի Սթիվենս
Պրոդյուսեր՝ Քորթնի Սթիվենս
Մոնտաժողներ՝ Քորթնի Սթիվենս, Դունիա Սիչով
Հնչյունավորող՝ Փոլ Հիլ
Կոմպոզիտոր՝ Սառա Դավահի

Այսօր դժվար է պատկերացնել, բայց ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհի մեծ մասը դեռևս terra incognita էր մարդկանց մեծ մասի համար։ Երկար ուղևորություններն ունևոր արկածասերների՝ հիմնականում՝ արական սեռի բացառիկ արտոնությունն էր։ Թեթև կինոխցիկների գյուտը բացեց Երկրագունդը բոլոր նրանց համար, ովքեր կարող էին կինոյի տոմս գնել։

Ապշեցնող գեղեցկության այս արխիվային ֆիլմը բաղկացած է մոնտաժված նյութերից, որոնք նկարահանել են հետաքրքրասեր կանայք, ովքեր ճամփորդում էին աշխարհով անցյալ դարի առաջին կեսում, այնպիսի կանայք, ինչպիսին էր, օրինակ, տիկին Դիքսոնը՝ ֆիլադելֆիացի այրին, ով հաճույքի համար մեկնել էր Հյուսիսբևեռային շրջան։ Ճամփորդության ընթացքում նա նկարահանել է բյուրեղյա մաքրության կադրեր, որտեղ թեթև հագնված մարդիկ սահում են սառցե հարթավայրով ձյունածածկ լեռների հիասքանչ ֆոնին։

 Քորթնի Սթիվենս

Քորթնի Սթիվենսը կինոռեժիսոր է, որը ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Նրա ոչ խաղարկային, փորձարարական ֆիլմերն անդրադառնում են լեզվի երանգներին, պատմական հիշողությանը ու կանանց կյանքին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Բեռլինալեում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի կինոփառատոնում, Արվեստի ազգային պատկերասրահում, «South by Southwest» կինոփառատոնում, «Garage» ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև Հոնկոնգի, Քեմդենի, Մումբայի, Լյուքսեմբուրգի, Դակայի ու Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոններում։ Նա արժանացել է Ֆուլբրայթի կրթաթոշակի, Կալիֆորնիայի հումանիտար գիտությունների դրամաշնորհի, Մաքդաուելի, Յադդո, Պոկանտիկո ու Սլոան հիմնադրամների կրթաթոշակին, ու Filmmaker Magazine-ի «Անկախ կինոյի 25 նոր դեմքեր»-ից մեկն էր։ Սթիվենսը Ամերիկյան կինոինստիտուտի շրջանավարտ է և համահիմնադրել է լոսանջելեսյան Veggie Cloud միկրոկինոթատրոնը, ինչպես նաև կինոծրագրեր է համադրել Getty-ի, Շարժվող պատկերի թանգարանի, Union Docs-ի ու Flaherty NYC-ի համար։

Ֆիլմոգրաֆիա

Իդա արևմտյան աքսոր (2015), Խառը ազդանշաններ (2018), Ամերիկյան հատվածը (2020), Կինո-19 (համառեժիսոր, 2020), Մաքուր կվինտաներ (2021), Երկիր իգական (2021):

Երկիր իգական/ Terra Femme

Երկիր իգական/ Terra Femme