Քըշ-քըշ

3293

Քըշ-քըշ

Քըշ-քըշ
Լիբանան/ Գերմանիա/ Կատար
արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր՝ Լեա Նաջար
Համահեղինակ՝ Ալիա Հաջու
Օպերատոր՝ Յոնաս Շնայդեր
Պրոդյուսերներ՝ Մաքս Բրյուներ, Մաթիաս Դրեշեր
Մոնտաժող՝ Տոբիաս Վիլհելմեր
Արտադրող ընկերություն՝ Filmakademie Baden-Württemberg/ FFL (Film und Fernsehlabor Ludwisgburg)

 

Լևանտում «քըշ համամը» աղունիկներով մի խաղ է, որի արմատները կարելի է ամենավաղնջական ժամանակներում գտնել։ Այսօր այս զբաղմունքը վերականգնում է բեյրության երկնքի գույներն ու հավաքում է քաղաքական ու դավանական հիմքով պառակտված հանրության մասնիկները։ Այս ֆիլմը ձոն է հույսին և ազատությանը։ Լիբանանի վերջին քաղաքական անկման ֆոնին, մենք ուղևորության ենք գնում տանիքից տանիք։ Երբ ամեն ինչ հօդս է ցնդում, ինչո՞ւ չենք հրաժարվում թռիչքից։ Ֆիլմը դիտարկում է այլայլվող քաղաքը աղունիկներով երեք խաղացողների դիտանկյունից և մի դեռափթիթ աղջկա, ով փորձում է թռցնել իր սեփական թռչուններին։

 

Պարգևներ

Next:Wave մրցանակ, CPH:DOX, Կոպենհագեն, Դանիա, 2022; Ժյուրիի հատուկ մրցանակ, «Միլենիում» կինոփառատոն, Բրյուսել, Բելգիա, 2022։

 

Լեա Նաջար

Լեա Նաջարը ծնվել է 1994 թվականին՝ Վիեննայում և մեծացել է Բեյրութում։ Նա ավարտել է Բեյրութի Քաղաքային միջազգային դպրոցը և 2013-ին ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարան։ 2014-ից կինովավերագրություն է ուսանել Բադեն-Վյուրտեմբերգի կինոակադեմիայում և ստեղծել է մի շարք կարճամետրաժներ, որոնք ցուցադրվել են բազմաթիվ միջազգային կինոփառատոններում։

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Մադամ Բատերֆլայ (2015), Ուրախ ժամեր (2018), Քըշ-քըշ (2020):

Քըշ-քըշ

Քըշ-քըշ