Թինա Բաստաջեան

2235
Jury-Tina

Թինա Բաստաջեան
 

Թինա Բաստաջեանը Լոս Անջելեսում ծնված մեդիա արտիստ է, հետազոտող ու արխիվային դրամատուրգ, որի կինոհակումները ձևավորվել են 1980-ականներին Սան Ֆրանցիսկոյում։ 2005-ին նա տեղափոխվել է Ամստերդամ, որ շարունակի իր կուրատորական ու արխիվային հետազոտություններն Ամստերդամի համալսարանի «Շարժվող պատկերի պահպանումն ու ներկայացումը» մագիստրոսական ծրագրում։ Իր ստեղծագործական հետազոտություններում նա թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն ուսումնասիրել ու վերակազմավորել է շարժվող պատկերների ժառանգությունն ու արխիվը,  կինոյի փորձարարական ու ընդլայնված ձևերը՝ ներառյալ ինտերակտիվ, բջջային ու տեղային պատմասանությունը՝ առանձնակի շեշտ դնելով վավերագրության, ֆիլմ-էսսեների, արխիվային ու ենթագրային-տեքստային դրամատուրգիայի վրա։ Որպես կուրատոր՝ նա Հաագայի Կինոյի տանը համակարգել է երկշաբաթյա մի կինոփառատոն (Armeense Cinema), որը բաղկացած էր Հայաստանի ու սփյուռքի ժամանակակից ու հին ֆիլմերից։ Սեփական ստեղծագործական հետազոտություններին զուգահեռ՝ Թինան կինովավերագրություն է դասավանդում Ամստերդամի համալսարանի քոլեջում (AUC), իսկ 2018 թվականի աշնանը միացել է Սանդբերգ ինստիտուտին որպես Դիզայնի բաժնի հիմնային դասախոս և ղեկավարում է թեզ գրելու և ուսումնասիրելու գործընթացը։ 2021-ին նա սկսեց դասախոսել ArtEz արվեստների ինստիտուտի – AKI Արվեստի և դիզայնի ակադեմիայի «Շարժվող պատկեր» բակալավրական ծրագրում։

Որպես մեդիա արտիստ, անկախ հետազոտող և  ակնարկագիր՝ Թինան փորձարարական մոտեցումներ է որդեգրում պատմողական ու վավերագրական ձևերի հանդեպ, որպեսզի ուսումնասիրի հիշողության, մասնիկի, ջնջման, միջտեսակայնության թեմաները և ձայնի երանգներն ու թարգմանությունը։ Բաստաջեանի աշխատանքները ներկայացվել են փառատոններում, ցուցասրահներում, թանգարաններում և գիտաժողովներում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում։