Կարեն Ավետիսյան

2642
Karen-Avetisyan-jury

Կարեն Ավետիսյան

1988 թվականին Երևանում ծնված Կարեն Ավետիսյանն ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Միջմշակութային հաղորդակցության բաժինը։ Նա Հայաստանի առաջատար ԶԼՄ-ներում հրապարակված մի շարք հոդվածների, սյունյակների, ռադիոհաղորդումների, կինոգրախոսականների, էսսեների ու ստեղծագործական ոչ գեղարվեստական պատմվածքների հեղինակ է։ Կարենը Հայաստանի կինոգործիչների միության, Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիայի և Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) անդամ է։ Եղել է Դակայի 17-րդ միջազգային կինոփառատոնի, Բաթումիի արտհաուս ֆիլմերի 15-րդ փառատոնի, Երևանի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի ու պատկերապատման արվեստի 9-րդ միջազգային փառատոնի ու Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։ 2019 թվականից ի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է ու գործադիր տնօրենը։