Միակողմանի փողոցի բնակիչները

3153

Միակողմանի փողոցի բնակիչները

Միակողմանի փողոցի բնակիչները/ ساکنان یک کوچه یکطرفه
Իրան, 2014, 56’
ֆարսի՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Մեհդի Բաղերի
Օպերատոր՝ Մոհամադ Ռեզա Թայմուրի
Մոնտաժողներ՝ Մեհդի Բաղերի, Ֆարահնազ Շարիֆի
Արտադրող ընկերություն՝ Վավերագրական և փորձարարական ֆիլմերի կենտրոն (DEFC)

Վավերագրական ֆիլմ Սի-յե Թիր կամ նախկին Ղավամ օլ-Սալթանե փողոցի մասին, որը գտնվում է Թեհրանի 12-րդ թաղամասում: Թեհրանի ամենահին փողոցներից մեկը… Նախկինում տարբեր հավատքի մարդիկ են այստեղ միասին ապրել՝ հայեր, հրեաներ, մահմեդականներ և զրադաշտականներ: Հիմա միայն հուշեր ու ընտանեկան ալբոմներ են մնացել փողոցի նախկին բնակիչներից:

Ուջանի 8-րդ փառատոնի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ մահացավ ֆիլմի հերոսներից մեկը՝ իրանահայ պրոդյուսեր և առքի մասնագետ Շահեն Բազիլը, ով 2019 թվականին «Ծիրանի ծառ»-ի ժյուրիի անդամ էր։ 2018 թվականին կյանքից հեռացել էր ֆիլմի հերոսներից ևս մեկը՝ իրանահայ դերասան և պրոդյուսեր Լևոն Հաֆթվանը։ Երկուսն էլ մեծ ներդրում ունեն վերջին 30 տարվա իրանական կինոյի տարածման և հայ-իրանական մշակութային կապերի պահպանման մեջ։ Փակելով փառատոնն այս ֆիլմով՝ անձնակազմն իր հարգանքի տուրքն է մատուցում և վերջին հրաժեշտն է տալիս Լևոն Հաֆթվանին ու Շահեն Բազիլին։

Մեհդի Բաղերի

1981 թվականին ծնված Մեհդի Բաղերին մոնտաժող է, վավերագրող և լուսանկարիչ: Կինոկրթությունը ստացել է Թեհրանի կինոդպրոցում (Ահմեդ Ալաստիի արվեստանոց): Վավերագիր կինոռեժիսորների իրանական ասոցիացիայի անդամ է: Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների, այդ թվում՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 26-րդ կինոփառատոնի ազգային մրցույթի «Լավագույն վավերագրություն» պարգևին «Ազատության երգերը» ֆիլմի համար:

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Ազատության երգերը (2009), Պոետ լինելու կարևորությունը (2011), Դժկամ ամուրին (2011), Թեհրանի բնակիչները (վավերագրական սերիալ, 2011), Թաքնված (2012), Եվ հանկարծ դու անհետացար (2012), Միակողմանի փողոցի բնակիչները (2014):