Փառատոն 2015

2718

<<Ծիրանի Ծառ>> Էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն

Ժողովրդական արվեստների <<Հանգույց>> Հիմնադրամ հոգաբարձուների խորհուրդը 2014թ. հոկտեմբերի 2-ին ընդունեց որոշում <<Ծիրանի ծառ>> էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն կազմակերպելու մասին:

2014 թ. հոկտեմբերի 29-ին <<Ոսկե Ծիրան>> ՄԿՓ-ի և Հայաստանի առաջատար ազգագրագետների մասնակցությամբ <<Հանգույց>> ժողովրդական արվեստի ֆոնդում տեղի ունեցավ <<Ծիրանի Ծառ>> կինոփառատոնի հիմնադիր ժողովը: Ընտրվեց փառատոնի խորհուրդը հետևյալ կազմով՝ Լևոն Դեր-Բեդրոսյան (<<Հանգույց>> հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ), Գարեգին Զաքոյան (<<Հանգույց>> հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ), Հարություն Խաչատրյան (<<Ոսկե ծիրան>> ՄԿՓ գլխավոր տնօրեն), Միքայել Ստամբուլցյան (<<Ոսկե ծիրան>> ՄԿՓ ծրագրերի տնօրեն), Սուսաննա Հարությունյան (<<Ոսկե ծիրան>> ՄԿՓ գեղարվեստական տնօրեն), Լևոն Աբրահամյան (ազգագրագետ, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ): Խորհրդի նախագահ ընտրվեց Գարեգին Զաքոյանը:

Որոշվեց <<Ծիրանի Ծառ>> փառատոնը անցկացնել Երևանում <<Հանգույց>> հիմնադրամին պատկանող <<Մետաքսի ճանապարհ>> հյուրանոցում (Այգեձորի փող. 53ա) ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: