Ֆրանսիլեն. մի քեբրադեյրայի պատմություն
Հյուսիսարևելյան Բրազիլիայում՝ 18 մլն հեկտար մեծության Ամազոնյան անտառը լի է կոկոսի արմավենու մի յուրատիպ տեսակով՝ բաբասու արմավենիով: Տեղացի բնակիչները գումար են վաստակում՝ հավաքելով նրա թանկարժեք պտուղները: Այս գործով հիմնականում կանայք են զբաղվում. նրանց կոչում են քեբրադեյրաներ կամ բաբասու ընկույզ ջարդողներ: Հողատերերի հետ երկար պայքարելուց հետո՝ նրանք հասել են իրենց ուզածին՝ «ազատ բաբասուի օրենքին», որը թույլ է տալիս նրանց մտնել ցանկացած հողատարածք և հավաքել բաբասուի ընկույզները: Բնամթերային գյուղատնտեսությամբ փող վաստակելը մարտահրավեր է: Բայց Ֆրանսիլենի նման կանայք միշտ կպայքարեն հանուն իրենց երեխաների լուսավոր ապագայի:
Պարգևներ
Լավագույն սարդինական վավերագրություն, Սարդինիայի ազգագրական ԿՓ (SIEFF), Նուորո, Իտալիա, 2012
Ստեֆանյա Դոնաերա
Ծնվել է 1967թ.-ին՝ Սարդինիայի Կալիարի քաղաքում (Իտալիա): Այժմ ապրում է Հռոմում: Շուրջ 10 տարի է աշխատում է ՀԿ-ների սեմտորում, մասնավորապես՝ աջակցում է մեդիաարտադրությանը: Եղել է Հնդկաստանում, Բրազիլիայում, Գվատեմալայում, Մոզամբիկում, Տանզանիայում և Հարավային Աֆրիկայում նկարահանված վավերագրական ֆիլմերի գործադիր պրոդյուսեր: «Ֆրանսիլեն. մի քեբրադեյրայի պատմությունը» (2012) Ստեֆանյայի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Նրա երկրորդ վավերագրությունը՝ «Կամակոր և համառ» ֆիլմը՝ թթվից հետո ողջ մնացածների մասին, մասնակցել է Մելբուրնի Aperture, եհրանի կինոփառատոներին և Սլովենիայում տեղի ունեցած «Ազգագրական կինոյի օրեր» ծրագրին: Պոցուոլիի «A corto di donne» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է Ուսանողների ժյուրիի Առաջին մրցանակին և հիմնական ժյուրիի Հատուկ հիշատակմանը: Ստեֆանյան հոդվածներ է գրում Vanityfair.it, Huffington Post Italy, Repubblica.it, Vita և DonnEuropa.it ամսագրերի համար:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Աղջիկների ակումբ»
2013 – «Կամակոր և համառ»
2012 – «Ֆրանսիլեն. մի քեբրադեյրայի պատմություն».