Խնջույքը
Տեղական լեզվով՝ կաննադայով, «աութանաքութա» (թարգմանբար՝ խնջույք) են անվանում այն միջոցառումը, երբ մեծ թվով մարդիկ հավաքվում են հանդիսավոր ընթրիքի: Իսկ Սմրիթի Մեհրայի վավերագրությունը նկարահանվել է Բանգալորի արվարձաններում գտնվող խոզերի մի ագարակում: Ոչ երկխոսություններ կան, ոչ էլ դիկտորական տեքստ, և մարդիկ էլ կադրի մեջ գրեթե չեն երևում. ուղղակի խոզերն են, ովքեր գոյատևում են իրենց օրավուր «հավաքների» և «խնջույքների» միջով:
Սմրիթի Մեհրա
Սմրիթի Մեհրա վիդեոարտիստ է, ով ապրում և աշխատում է Բանգալորում (Հնդկաստան): Ունի կերպարվեստի մագիստրոսի կոչում, որը ստացել է Նոր Շոտլանդիայի արվեստի և դիզայնի քոլեջում (Հալիֆաքս, Կանադա): Այժմ նա «ռեզիդենտ արվեստագետ» է Փորձարարական մեդիա արվեստի կենտրոնում և դասավանդում է Բանգալորի «Սրիշտի» արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում, որտեղ մի ժամանակ ուսանող էր:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Խնջույքը»
2013 – «Կարմիրը գույն չէ»
2011 – « անաք»
2010 – «Խոչընդոտ»
2009 – «Ծաղկի արահետը»
2007 – «Անձայն ձայն»
2006 – «Այն, ինչ պինդ է, հալչում է օդի»
2004 – «Ջրաքար»
2004 – «Անբան»