Յոլնգուների երկիրը

1285

Յոլնգուների երկիրը

Այս ֆիլմը Գառթալալայի մասին է և թե ինչպես են Ավստրալիայի այդ շրջանում ապրողները կապված այդ էակների հետ՝ նախնիների, կենդանիների և բույսերի: Աբորիգեններն արդեն ավելի քան 45 000 տարի է ապրում են Արնհեմ Լենդում: Ժամանակի ընթացքում նրանց և երկրի միջև ձևավորվել է հոգևոր խորը կապ: Կարևոր տոտեմային էակներից են բարձրակատար կոկորդիլոսը, ագռավները, շներն ու դինգոները, խեցգետինները, ծովարծիվը, կրիաները և բատատը: Ֆիլմը կառուցված է ըստ «յոլնգուների ժամանակի». քայլքը մտածված է ու համաչափ, այլ չի վազում ըստ ընդարձակ Ավստրալիայում ձևավորված ժամկետների: Նման համայնքները գնալով ավելի և ավելի են վտանգվում՝ պետության ֆինանսական աջակցության և ենթակառուցվածքի մեջ ներդրումների բացակայության պատճառով. վերջինս նպաստում է նրան, որ յոլնգուները կենտրոնական քաղաքներ տեղափոխվեն՝ չնայած հեռավոր կետերում կյանքի որակն ավելի լավ է:

Ֆիլմը ոգեշնչված է Յան Դանլոփի և յոլնգուների՝ «Յիռկալա կինոնախագծի» շրջանակներում կայացած համագործակցությամբ: «Յոլնգուների երկրի» նպատակն է ցույց տալ նման համայնքների դրական կողմը և թե ինչպես այս հողին ապրելը Երկրի, կենդանի էակների հետ կապը և յուրատիպ կենսակերպը պահպանելու միջոց է

Նատաշա Ֆայն

Դոկտոր Նատաշա Ֆայնի հետազոտությունները կապված են վիզուալ մարդաբանության և կենդանիների ուսումնասիրությունների հետաքրքրաշարժ ոլորտների հետ: Նրա շարունակական հետաքրքրություններից են միջմշակութային ըմբռնումներն ու վերաբերմունքն այլ կենդանիների նկատմամբ, ինչպես նաև մուլտիմեդիան, մասնավորապես՝ դիտարկողական կինոն, որպես իր հետազոտական աշխատանքի անքակտելի մի մաս: Ֆայնի վերջին նախագիծը վերաբերում է Ավստրալիայի հյուսիսարևելյան Արնհեմ Լենդ նահանգում բնակվող յոլնգուների համար կարևոր տոտեմային կենդանիներին, և թե ինչպես են դրանք ազդում յոլնգուների՝ կենդանիների հետ շփման վրա: Ֆայնը նաև հետազոտություններ է անում Մոնղոլիայի Խանգայ բարձրավանդակում՝ ուսումնասիրելով քոչվոր հովիվներին և նրանց հոտերի կենդանիներին:

 

Ֆիլմոգրաֆիա

2016 – «Փոկը խոհանոցում» (խմբագիր)
2016 – «Փոկերի որսորդը» (խմբագիր)
2015 – «Յոլնգուների երկիրը»
2011 – «Ջեքը Բրեյդվուդում»
2008 – «Խանգայի հոտերը»
2003 – «Կեա. ամենախելացի թութա՞կը» (գիտական խորհրդատու, ռեժիսորի ասիստենտ, լրացուցիչ նկարահանումներ և ձայնագրում, սցենարի խմբագիր)
2002 – «Գոնդվանայի ուրվականները» (հետարտադրական հետազոտում, ռեժիսորի ասիստենտ)
2001 – «Սարդեր. բազմամփոփ տեղեկատու» (գիտական խորհրդատու)
1999 – «Մարսական սարդերը» (գիտական խորհրդատու)

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]