Ընկուզենի
Ծերունին կարոտով է հիշում իր հեռավոր հայրենի հողերը: Ուզում է վերադառնալ: Տեղահանվելով պակիստանական բանակի և թալիբանների միջև շարունակական կոնֆլիկտի պատճառով և ստիպված լինելով ապրել Փեշավարի կողքին գտնվող Ջալոզաի ճամբարում՝ նրա ընտանիքը հայտնվել է երբեմնի կյանքի հուշերի, անապահով ներկայի ու մռայլ ապագայի ճամփաբաժանին: Կրկին ու կրկին ծագում է հարցը, թե կխիզախի՞ նա արդյոք վերադառնալ հարազատ վայրեր:
Նատաշա Ֆայն
Ծնվել է 1989թ.-ին՝ Լահորում (Պակիստան): Կինոարվեստ է եկել գրականության և երաժշտության հանդեպ ունեցած սիրո արդյունքում: Ավարտել է Արվեստների ազգային քոլեջը՝ Պակիստանի գլխավոր ստեղծագործական ինստիտուտ, ստանալով կինոգետի որակավորում: Բազմաթիվ վավերագրություններ անելով Պակիստանի բանվորական պայքարների մասին՝ Ազիզը մտերմացել է երկրի ձախակողմյան շարժման հետ: Արվեստի ոլորտում լայն իմացություններն ու ակտիվիստի փորձը ոգեշնչում են Ազիզին անել այնպիսի կինո, որն ուսումնասիրում և հետազոտում է բարդ թեմաներ: «Ընկուզենին» Ազիզ առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նա ավարտել է 2015թ.-ին: Ֆիլմը նկարահանվել է 2013-2014թթ. Փեշավարի կողքին գտնվող Ջալոզաի ճամբարում:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Ընկուզենի»