ՀՀՄ նախարարի շնորհավորական ուղերձը

3356

ՀՀՄ նախարարի շնորհավորական ուղերձը

Ողջունում եմ «Ծիրանի ծառ» երկրորդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին:

Փառատոնը հավակնում է նշանակալի դերակատարություն ստանձնել մեր ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման ու տարածման գործում: Այն նաև կարևոր հարթակ է միջմշակութային երկխոսության, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությունը նոր արտահայտչամիջոցներով սերունդներին փոխանցելու, ինչպես նաև տարբեր երկրների արվեստագետների միջև ստեղծագործական համագործակցության համար:

Երկրորդ անգամ իրականացվող փառատոնը՝ ընդլայնված աշխարհագրությամբ, հետաքրքիր և հագեցած ծրագրերով ներկայանալով հայ արվեստասեր հանրությանը, գալիս է համալրելու հայաստանյան փառատոների ընտանիքը:

Փառատոնին մաղթում եմ բարի ընթացք և արգասաբեր աշխատանք:

 

Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար