Մարիի բառարանը
Այս կարճամետրաժ վավերագրությունը պատմում է հնդկացի Մարի Վիլքոքսի մասին: Վերջինս վակչումնի լեզվի վերջին կրողն է և բառարան է կազմել՝ ջանալով կենդանի պահել իր լեզուն:
Պարգևներ
Լավագույն վավերագրություն, Պլիմուտի 3-րդ ԿՓ, Մեծ Բրիտանիա, 2016
Էմանուել Վան-Լի
Էմանուել Վան-Լին կինոռեժիսոր է, երաժիշտ և երգահան: Նրա գործերը ներկայացվել են PBS-ով, «The New York Times»-ում, «The New Yorker»-ում, «National Geographic»-ում, «The Atlantic»-ում, «Outside Magazine»-ում, ցուցադրվել են Սմիթսոնյան ինստիտուտում և աշխարհի տարբեր կինոթատրոններում և կինոփառատոներում: Նա նկարահանել և արտադրել է զանազան պարգևների արժանացած բազմաթիվ կինոնկարներ: Կինոյում աշխատելուց առաջ՝ Էմանուելը համագործակցել է ջազի մեծագույն դեմքերի հետ, և թողարկել է քննադատների գովասանքին արժանացած երկու սկավառակ` «Նախկին թյուրըմբռնումները» և «Պարտքով վերցրած ժամանակը»: Ապրում է Հյուսիսային Կալիֆորնիայի փոքրիկ մերձափնյա քաղաքներից մեկում կնոջ և երկու երեխաների հետ: Լին նաև «The Global Oneness Project»-ի («Համաշխարհային միություն» նախագծի) հիմնադիրն է և տնօրենը. վերջինս Վեբբի մրցանակ շահած մեդիա- և կրթական հարթակ է:
Ֆիլմոգրաֆիա
2014 – «Մարիի բառարանը»
2014 – «Ժան Չարլզի կղզին»
2014 – «Սոլեա»
2014 – «Ազատության ուղին»
2013 – «Յուկոնի արքաները»
2013 – «Խնդա՛, ծաղրածու, խնդա՛»
2012 – «Տարերային» (խաղարկային)
2009 – «Արդյոք ինչ տեսք կունենար»
2009 – «Հազար արև»
2007 – «Բարիո դե Պազ»
2008 – «Կենաց խաղը»