Լուսեղեն էլեգիա

1970

Լուսեղեն էլեգիա

«Լուսեղեն էլեգիան» նկարված է սուպեր 8մմ ժապավենի վրա` Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազդեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հողարկավորության ժամանակ, և պատկերում է Հայոց եկեղեցու հազվադեպ դիտարկված ծեսերից մեկը՝ մինիմալիստական հնչունային ձևավորմամբ և վանական ծիսական երգերի ուղեկցությամբ: Սա ազգագրական արտհաուս ֆիլմ է, որը դիտողներից մեկը որակավորել է որպես «պսիխոդելիկ ուղևորություն դեպի Միջնադար»: Ֆիլմն իմպրեսիոնիստական խորհրդածություն է մահվան, կյանքի և այն մասին, թե որքան բեկորային ենք մենք հիշում անցյալը: 8մմ ժապավենի յուրատիպ պատկերային առանձնահատկությունները վերածվում են հիշողության և Հոգու մետաֆորի. սա կինեմատոգրաֆիկ հուշարձան է՝ արարված ժամանակի և լույսի էությունից:

Զարեհ Ճգնավորյանը

Զարեհ Ճգնավորյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում և մեծացել  եհրանում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Փարիզում և Նյու Յորքում: Նյու Յորքի համալսարանի կինոյի բաժինն ավարտելուց հետո Զարեհը տեղափոխվեց Հայաստան, որտեղ նկարահանեց «Ժողովրդի թշնամին» ֆիլմը (1998). վերջինս ստալինյան տեռորի բանավոր պատմությունն է՝ հիմնված 200 հարցազրույցների վրա: Վավերագրությունը ցուցադրվել է ԱՄՆ-ում՝ PBS հեռուստաալիքով, իսկ «National Geographic» ամսագիրն ընդգրկել է այն «3 ֆիլմ Հայաստանի մասին, որոնք պետք է դիտել» ցուցակում: Այդ պահից ի վեր Զարեհը նկարել և արտադրել է մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, որոնք նպատակ ունեն աշխարհին ներկայացնել տարածաշրջանի ամենահին և քիչ հայտնի ժողովրդների պատմությունը:

Ընտիր ֆիլմոգրաֆիա

2016 – «Լուսեղեն էլեգիա»
2008 – «Արևի ածուխները»
2007 – «Տիգրանակերտ. հայոց ոդիսականը»
2005 – «Հավատամք» (պրոդյուսեր)
2003 – «Խաչատրյան» (ասոցիատիվ պրոդյուսեր)
1998 – «Ժողովրդի թշնամին»

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]