Խենթի դավադրությունը
«Խենթի դավադրությունը» մի մարդու մասին է, ում ոմանք խելագար են համարում: Սակայն այն, ինչ նա անում է, ապշեցնում է բոլորին և դեռ երկար տարիներ կհիշվի:
Ալգիս Արլաուսկաս
Ծնվել է 1957թ.-ին՝ Մոսկվայում: 1978-ին ավարտել է Բորիս Շյուկինի անվան թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978-1983թթ. Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր: 1987-ին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան՝ խաղացել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Հյուսիսային նավատորմի յունգան» (1974), «Խնամեք կանանց» (1981), «Սպորտլոտո-82» (1982), «Սեր՝ սիրո դիմաց» (1983), «Կաշառք» (1983), «Պետրոս Մեծ» (1986) և այլն: Որպես ռեժիսոր՝ մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Ալգիսն «Anima Eskola»-ի՝ Բիլբաոյի թատրոնի և կինոյի դպրոցի տնօրենն է:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Խենթի դավադրությունը»
2011 – «Կանանց գաղտնիքները»
2008 – «Հաղթողը» (հեռուստասերիալ)
2002 – «Մոր նամակը»
1991 – 1994 – «Ապրել և մեռնել Ռուսաստանում» (հեռուստասերիալ)
1990 – «Կտրելով հեռավորությունը»
1988 – «Ոչ անձնական գործ»
1987 – «Հպում»