Պոմորները. երջանիկ մարդիկ
Այս ֆիլմը Սպիտակ ծովի ափին ապրող պոմորների մշակույթի և պատմական ինքնատիպության երկարամյա հետազոտությունների և նկարահանումների արդյունք է: Անցյալում պոմորները բնակեցնում էին Ռուսաստանի Արխանգելսկ մարզի բազմաթիվ գյուղերը: Սակայն այժմ այս բնակավայրերը լքված են, որովհետև մարդիկ քաղաքներ են տեղափոխվել: Այդուամենայնիվ, սակավաթիվ մնացողների մտքով էլ անգամ չի անցնում ընկճվել՝ չնայած բազմաթիվ խնդիրներին և աղքատիկ կենցաղին: Մերօրյա պոմորները, իրենց նախնիների պես, սովոր են քափ ու քրտինքի մեջ աշխատելուն և ինքնաշեն նավակներով ամեն օր ծով են գնում՝ ձուկ որսալու:
Դմիտրի Վասյուկով
Ծնվել է 1958թ.-ին՝ Մոսկվայում: 1975-ին Վասյուկովն ավարտել է Բ. Շյուկինի անվան թատերական ուսումնարանը, բայց համարյա երբեք թատրոնում չի աշխատել: Որոշ ժամանակ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորի օգնական էր և երկրորդ ռեժիսոր: 1990-ականներին սկսեց զբաղվել գովազդով: Ձկնորսության հանդեպ սերն ի վերջո բերեց նրան, որ Վասյուկովը դարձավ սեփական՝ «Երկխոսություններ ձկնորսության մասին» հեռուստահաղորդաշարի հաղորդավար: Հաղորդաշարի դադարեցումից հետո Վասյուկովը բացեց ձկնորսական պարագաների համացանցային խանութ, սկսեց հրատարակել թեմատիկ շաբաթաթերթ և հիմնադրեց իր սեփական կինոստուդիան՝ «Территория рыбалки» («Ձկնորսության տարածք»): Ստուդիայի առաջին արտադրանքը սիբիրական ձկնորսների կյանքը պատկերող «Երջանիկ մարդիկ» հեռուստաֆիլմն էր (2008), որը ռուսական գլխավոր՝ «Դափնու տերև» վավերագրական ֆիլմերի մրցույթում արժանացավ պարգևի՝ «Լավագույն սերիալ» անվանակարգում: Նշանավոր գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգն այնքան էր հավանել ֆիլմը, որ առաջարկեց Վասյուկովին միասին պատրաստել ֆիլմի լիամետրաժ կինոթատրոնային տարբերակը: Այն մեծ էկրաններ բարձրացավ 2010-ին՝ «Երջանիկ մարդիկ. մեկ տարի տայգայում» անվան տակ: Վասյուկովը շարունակեց «Երջանիկ մարդիկ» շարքը «Պոմորները» ֆիլմով: Այժմ նա մոնտաժում է «Երջանիկ մարդիկ. Ալտայ» կինոնկարը:
Ֆիլմոգրաֆիա
2013 – «Տուվա. երջանիկ մարդիկ»
2013 – «Պոմորները. երջանիկ մարդիկ»
2010 – «Երջանիկ մարդիկ. մեկ տարի տայգայում»
2008 – «Երջանիկ մարդիկ»