Սատանու քայլերը
Քանի որ կրկնողությունը փառատոնային ծեսերի հիմքն է, Սետինայի բնակիչները յուրաքանչյուր տարի նոր ոգևորությամբ և նույն հույզերը կրկնելու հույսով մասնակցում են իրենց ֆիեստաներին՝ մի շարք տոնակատարությունների, որոնք պատվում են իրենց հովանավոր սրբին: 700 բնակիչ ունեցող սարագոսյան այս գյուղում դարերի ընթացքում հաջողացրել են պահպանել իրենց յուրահատուկ ծեսերը: Տեղական ծիսական պարերը համատեղում են հոգևորությունը բարոկկյան խորամանկության և ծիծաղի հետ: Պարը և «հակապարը»՝ կոնտրադանցան, Սետինայի ֆիեստաների օրն ու գիշերն են: «Սատանու քայլերը» ֆիլմում դանցանտաների և կոնտրադանսերոների՝ այս պարերին մասնակցած զանազան սերնդների ներկայացուցիչների հուշերն ու վկայությունները թույլ են տալիս ներթափանցել այս տոնակատարության էություն:
Դոմինգո Մորենո
Ծնվել է 1965թ.-ին՝ Սարագոսայում (Իսպանիա): Մորենոն սցենարիստ է, ռեժիսոր և պրոդյուսեր: Սկսել է ֆիլմեր նկարել, երբ սովորում էր Սարագոսայի համալսարանում: Ունի կինոռեժիսորի դիպլոմներ Կատալոնիայի կինոուսումնասիրությունների կենտրոնից (CECC) և Նյու Յորքի կինոակադեմիայից (NYFA): Մորենոն ֆիլմարտադրություն է ուսանել նաև Վալյադոլիդի համալսարանում և ավարտել է Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցի (EICTV) սցենարի վարպետության մագիստրոսական կուրսը (Սան Անտոնիո դե լոս Բանյոս, Կուբա):
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Սատանու քայլերը»
2014 – «Հսկաների պարը»
2013 – «Մշուշի հովիվները»
2006 – 2009 – «Արածովի անասնապահությունն Իսպանիայում» (վավ. սերիալ)