Բնակավայր. անձնական գրառումներ
«Բնակավայրը» կինոնկար է, որը հավաքված է «անձնական գրառումներից», և պատմում է Լ՚Ակուիլա քաղաքում 2009 թվականի երկրաշարժից հետո շարունակվող կյանքի մասին: Այս ֆիլմը շրջակա միջավայրի փոփոխման և սեփական «ես»-ի փոփոխության միջև հարաբերություններն ուսումնասիրելու փորձ է: Պատմությունը վրանային ճամբարներից մեկում հայտնված երեք վրանակիցների մասին է: Նրանցից մեկը՝ Ալեսսիոն, որ ապօրինի հողակալ է եղել, դառնում է անշարժ գույքի գործակալ: Մյուսը՝ Պաոլոն, որ նախկինում փող էր վաստակում քաղաքի կենտրոնի իր բնակարանները վարձակալության տալով, դառնում է նկարիչ, քանի որ այլևս վարձու տալու բան չունի: Երրորդ վրանակիցը՝ Էմիլիանոն, հենց ռեժիսորն է: Նա նկարահանում է այս ֆիլմը երկրաշարժից հետո Բեռլուսկոնիի կառավարության կողմից անօթևանների համար կառուցվող տների օտար իրականության մասին: Էմիլիանոն բախվում է այն իրողությանը, որ դրանք «տեղ չեն», այլ ինքնությունից զուրկ վայրեր, որոնք կապ չունեն քաղաքի, ինչպես նաև տեղի պատմության ու մշակույթի հետ:
Պարգևներ
Լավագույն լիամետրաժ ֆիլմ, Lo Spiraglio ԿՓ, Հռոմ, 2016; Լավագույն ֆիլմ, Ազգագրական ֆիլմերի Intimate Lens փառատոն, Կազերտա, Իտալիա, 2016; Լավագույն ռեժիսոր, Astidoc ԿՓ, Աստի, Իտալիա, 2015; Լավագույն ֆիլմ, Ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը նվիրված ֆիլմերի ստամբուլյան ՄՓ, 2015; Լավագույն վավերագրական ֆիլմ, «Քլորոֆիլ» ԿՓ, Գրոսսետո, Իտալիա, 2015; Հատուկ հիշատակում, Molise FF, Կազակալենդա, Իտալիա, 2015; Հատուկ հիշատակում, Աբրուցցոյի վավերագրական կինոյի փառատոն, Պեսկարա, Իտալիա, 2015; Հատուկ հիշատակում, Ջենովայի ԿՓ, 2015:
Էմիլիանո Դանտե
Ծնվե է 1974թ.-ին: ժամանակակից արվեստի պատմություն է դասավանդում Կասսինոյի և Լ՚Ակուիլայի համալսարաններում, իսկ վերջին տարիներս ղեկավարում է Աբրուցցոյի վավերագրական կինոյի փառատոնը Պեսկարայում: Նախապես լուսանկարչություն է ուսանել և կինոյի ասպարեզ մտել կերպարվեստի, գրականության, թատրոնի և երաժշտության ուղիներով անցնելուց հետո: Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Տան տեսարաններ» կարճամետրաժ շարքն էր (2003), որը պատկերում է ռեժիսորի տան ֆիզիկական և խորհրդանշական տեղերը: Այլ կարճամետրաժ աշխատանքներից հետո նկարահանել է «Դեպի կապույտ» վավերագրությունը (2009), որը ներկայացվել է Թուրինի ՄԿՓ-ում, և «Շեմ» լիամետրաժ խաղարկային կինոնկարը (2012):
Ֆիլմոգրաֆիա
2014 – «Բնակավայր. անձնական գրառումներ»
2012 – «Շեմ»
2009 – «Դեպի կապույտը»
2006 – «Ավտոմատ հեռախոսներ»
2003-2005 – «Տան տեսարաններ»