Բիկինի
Մաշան երազում է շահել ֆիթնես բիկինի մոդելների առաջնության գավաթը: Քանի տարի է ջանում է իրականացնել այս երազանքը: Նա պարապում է ամուսնու՝ Սերգեյի ղեկավարության ներքո, ով շատ լավ գիտի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա իր կինը: Նա պետք է կատարյալ լինի: Հանուն հաղթանակի՝ հերոսուհին դիմում է ծայրահեղ քայլերի և պառկում է դանակի տակ կրծքերը մեծացնելու համար: Եթե ամեն ինչ անցնի ըստ նախատեսվածի, Մաշայի նոր կորությունները նրան հաղթանակ կբերեն:
Պարգևները
Ոսկե Ժան-Լյուկ Լավագույն վավերագրության համար, «Կինոլիկբեզ» ԿՓ, Բառնաուլ, 2015; Հատուկ մրցանակ, «Կինոանտրոպ» ուսանողական ԿՓ, Եկատերինբուրգ, 2015:
Մարինա Նեֆյոդովա
Մարինա Նեֆյոդովան ծնվել է 1988թ.-ին սիբիրյան Աչինսկ քաղաքում: 2008-ին մասնակցել է EURASIADOC նախագծին: Generation Campus ծրագրի վավերագրական լաբորատորիայի շրջանավարտ է: 2014-ին ստացել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական համալսարանի դիպլոմ, մասնագիտացումը՝ վավերագրական կինոյի ռեժիսոր: Աշխատել է Օլիմպիական հեռարձակման ծառայությունների համար: Ներգրավված է ազգային հեռուստաալիքների համար հեռուստատեսային նախագծերի արտադրությանը որպես մոնտաժող և ռեժիսորի առաջին օգնական:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Խնդիրը»
2014 – «Բիկինի»