Աշխարհի վերջը
«Աշխարհի վերջը» մտերմիկ վավերագրություն է, որտեղ մի քանի պատմություններ միահյուսվում են մեկ գիշերվա ընթացքում մեկ նարատիվի մեջ: Մեծ քաղաքում բնակիչներից շատերին միավորում է մեկ կարիք. միայնությամբ անհանգստացած՝ իրենք ուզում են մեկի հետ խոսել: Ոմանք զանգահարում են արտակարգ իրավիճակների 112 հեռախոսահամարով՝ նույնիսկ եթե դրա կարիքն առանձնապես չկա: Ոմանք էլ զանգում են ռադիո: Ռադիոն այն կարմիր թելն է, որը կապում է այս գիշերվա իրադարձությունները. մենք լսում ենք այն շտապ օգնության մեքենայում, քաղաքի մոնիտորինգի կենտրոնում, որտեղ տեսնում ենք քաղաքի գիշերային կյանքն այնպես, ինչպես այն ներկայանում է տասնյակ էկրանների վրա: Այս գիշեր ռադիոհաղորդումներից մեկի թեման աշխարհի վերջն է, որը զետեղված էր մայաների օրացույցին: Հաղորդավարը խնդրում է ունկնդիրներին կիսվել, թե ինչ է իրենց համար աշխարհից վերջը: Նրանք պատմում են բաներից, որոնք ողբերգական են ու ցավալի, երբեմն էլ՝ գողտրիկ և մազալու: Հաղորդակցվելու, լսված լինելու և իրենց զգացմունքներն ուրիշների հետ կիսելու կարիքն ակնհայտ է և հուզիչ:
Պարգևներ
Գլխավոր մրցանակ, 25-րդ «Man in Danger» մեդիա փառատոն, Լոձ, Լեհաստան, 2015;
Կազիմիր Կառաբաշ մրցանակ, 23-րդ «Camerimage» ՄԿՓ, Բիգդոշ, Լեհաստան, 2015; Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Հոթ Սփրինգսի՝ վավերագրական կինոյի 24-րդ փառատոն, ԱՄՆ, 2015;
Իրավական մշակույթի մրցանակ, «Young&Film» կինոդեբյուտների 34-րդ փառատոն, 2015:ել:
Մոնիկա Պավլյուչուկ
Մոնիկա Պավլյուչուկը կինոռեժիսոր է, ռադիո- և հեռուստալրագրող: Ավարտել է Վարշավայի համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի մշակութաբանության բաժինը, Վարշավայի Լրագրողական կենտրոնի լրագրության բաժինը և Վայդայի կինոդպրոցի «DOC PRO»` վավերագրական կինոյի ծրագիրը: Կատարժնա Միլերի հետ Մոնիկան համահեղինակել է «Լինել կին և չխելագարվել» գիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Նրա վերջին՝ «Աշխարհի վերջը» վավերագրության պրեմիերան կայացել է Տորոնտոյի «Hot Docs» վավերագրական կինոփառատոնին:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Աշխարհի վերջը»
2013 – «Երբ ես թռչուն լինեմ»
2007 – «Մոդելները»
2007 – «Ուրեմն պիտի փոխվես»