Մենամարտեր

1416

Մենամարտեր

Յուրաքանչյուր օր անթիվ ու անհամար տեսախցիկներ և հեռուստացույցներ են անցնում Միգելի և Դավիդի վերանորոգման արհեստանոցներով և օրեցօր գործն ավելի և ավելի բարդանում է: Հետևելով այս իրերի ուղուն՝ մենք ծանոթանում ենք այս մարդկանց օրավուր անցուդարձին: Արդեն մի քանի տասնամյակ է իրենք վերանորոգմամբ են զբաղված: Վերանորոգում են իրեր, որոնք կամ արդեն չեն օգտագործվում, կամ օրեգօր ձեռքից ձեռք են անցնում՝ ենթարկվելով մի շարք զանազան ընկերությունների, որոնք նոր արժեք են տալիս նրան, ինչը շատ մարդկանց համար այլև կիրառելի չէր, և վերջապես հասնում են մի կետի, որտեղ գոյատևելու հնարավորություն ունեն միայն բեկորները:

 

Պարգևներ

Ժյուրիի հիշատակում, ACAMPADOC, Լա Վիլլա դե Լոս Սանտոս, Պանամա, 2015; Ժյուրիի հիշատակում, Intimate Lens վիզուալ ազգագրության կինոփառատոն, Կազերտա, Իտալիա, 2016:

Ուգո Չավես Կարվախալ

Ծնվել է 1985-ին Մեխիկոյում: Ուսումնասիրել է ազգագրություն Մարդաբանության ազգային դպրոցում: Ունի վիզուալ մարդաբանության և մարդաբանական վավերագրության մագիստրոսի կոչում, որը ստացել է Լատինյան Ամերիկայի հասարակական գիտությունների ինստիտուտում (Կիտո, Էկվադոր): Կարվախալը «Colectivo Ethnoscopio»-ի (Էթնոսկոպ միության) անդամ է, որը նպատակ ունի հանրայնացնելու վիզուալ մարդաբանությունը Մեքսիկայում: 2007-ին նկարահանել է «Մենամարտեր» կարճ վավերագրությունը, իսկ 2008-ին՝ «Ակնամաքրիչը» (2009-ին պարգևատրվել է «Corto Cinema» փառատոնին): Կարվախալը «Ֆոկուսից դուրս» վավերագրության (2013) պրոդյուսերն է և համամոնտաժողը (2014-ին հաղթել է «Shorts Mռxico» փառատոնին, իսկ 2013-ին՝ Ազգագրական կինոյի V փառատոնին, Ռեսիֆի, Բրազիլիա): «Հնացումը» Կարվախալի վերջին գործն է, որն իրականացվել է Մշակույթի և արվեստների աջակցության ազգային հիմնադրամի օգնությամբ:

 

Ֆիլմոգրաֆիա

2015 – «Հնացում»

2008 – «Ակնամաքրիչ»

2007 – «Մենամարտեր»

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]