Հալիաների զավակները
Նեպալում հալիաները գյուղատնտեսական հարկադրական աշխատողներ են: Հալիաների կյանքը մռայլ է, քանզի հաճախ նրանք անհող են և անօթևան, հալածված են և պարտքերի մեջ: 20-ամյա Ինդուն պայծառ, պարզ և հավակնոտ աղջիկ է: Սակայն նրա կարգավիճակն ու աղքատությունը թույլ չեն տալիս Ինդուին ազատվել ճորտական գոյությունից և դառնալ դերձակ: 15-ամյա Պրակաշը վտարանդի է, քանի որ նրա օտարված հայրը նրան «ապօրինի» է համարում: Նա երազում է ճամփորդել Հնդկաստան, որպեսզի ազատվի հալածանքներից և աշխատանք գտնի փխրուն մորն աջակցելու համար: «Հալիաների զավակները» հարկադրական աշխատանքի խորաթափանց ուսումնասիրություն է ու միաժամանակ՝ երկու զարմանալի հերոսների պատմություն:
Չարլզ Հոուորթ
Չարլզ Հոուորթը մարդաբանական ֆիլմերի հեղինակ է և մշակութային վերլուծաբան, ով ապրում է Հելսինկիում և Լոնդոնում: Նրա ֆիլմերը մարդկային բնավորությունների հետազոտություններ են: Չարլզը նպատակ ունի ընկղմելու հանդիսատեսին իր հերոսների վառ կյանքի մեջ՝ այսպիսով ուսումնասիրելով իշխանության կառուցվածքն ու մարդաբանության հետաքրքրությունների դաշտում գտնվող այլ խնդիրներ: Վերջերս Չարլզն ավարտել է Լոնդոնի համալսարանի ասպիրանտական ծրագիրը: Նրա ատենախոսությունը քննարկում էր, թե ինչպես են սմարթֆոնները կերպավորում սուբյեկտիվությունը: Տվյալ պահին նա գիրք է գրում այս հետազոտության հիման վրա: Չարլզը նաև նշանագետ է, աշխատում է Հելսինկիի և Նյու Յորքի առաջատար ընկերությունների մեկի համար:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Հալիաների զավակները»
2014 – «Ողբն անդորրի մեջ»