Հնդկուհիները՝ ձայնապնակի վրա

1618

Հնդկուհիները՝ ձայնապնակի վրա

Ժամանակակից կին երաժիշտն ուղևորություն է ձեռնարկում՝ որսալու, թե ինչպես են եվրոպական ձայնային ինժիներները մուտք գործել XX դարի սկզբի Հնդկաստան, ինչպիսի ազդեցություն է ունեցել գրամոֆոնը երաժշտության ընկալման վրա, և թե ինչպիսի անգհանատելի ներդրում են ունեցել երգչուհիները Հնդկաստանի ապագա երաժշտական արդյունաբերության հիմքը կերտելու գործում: Անցնելով Կալկուտայի, Բենարեսի և Լակխնաուի՝ Հյուսիսային Հնդկաստանի կարևորագույն մշակութային կենտրոնների գեղատեսիլ բնապատկերների միջով՝ «Հնդկուհիները՝ ձայնապնակի վրա» ֆիլմը թռվռում է նոստալգիայի և ժամանակակից երաժշտության միջև: Արվեստագետների, կինոարվեստի վետերանների և երաժշտական փորձագետների հետ հարցազրույցների միջոցով՝ ֆիլմը վերակենդանացնում է հնդկուհի երգչուհիների մոռացված պատմությունները:

Փարթիվ Շահ/ Վիդյա Շահ 

 

Փարթիվ Շահը լուսանկարիչ է, կինոգործիչ և գրաֆիկական դիզայներ: Նա նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, համադրել ցուցահանդեսներ և հեղինակել բազմաթիվ ֆոտոգրքեր: Լինելով Դիզայնի ազգային ինստիտուտի շրջանավարտ՝ հրավիրվել է SOAS Լոնդոնի համալսարան և Կալիֆորնիայի համալսարան, Դևիս: Պարգևատրվել է Հնդկաստանի Մշակույթի նախարարության Ավագ թոշակով, Չարլզ Ուոլեսի թոշակով, ՄԹ և Ֆուլբրայթի դասախոսական մրցանակով՝ Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում դասավանդելու նպատակով: Փարթիվ Շահը Մեդիայի և այլընտրանքային հաղորդակցության կենտրոնի (CMAC) հիմնադիր-տնօրենն է:

Վիդյա Շահը հնդկուհի երաժիշտ է Նյու Դելիից: Չնայած սկզբից ուսանել է կարնատական երաժշտություն՝ Վիդյան այնուհետև հետաքրքրվեց հյուսիս-հնդակական երաժշտական ժանրերով, ինչպես օրինակ՝ խայալը, թումրին, դադրան և ղազալը: Նա համերգներ է տվել բազմաթիվ ազգային և միջազգային հարթակներում, այդ թվում՝ Գվալիորի Տանսեն Սամարոհում, Վաշինգտոնի Քենեդիի անվան կենտրոնում, Նյու Յորքի Ասիական միությունում և Բեռլինի Բոդե թանգարանում: Վիդյան նաև երաժշտության ճանաչմանն ուղղված և հնդակական երաժշտության հոգևոր ավանդույթների վերաբերյալ դասընթացներ է վարում, երաժշտության մասին հոդվածներ է գրել բազմաթիվ պարբերականների, այդ թվում և Բրիտանիկա հանրագիտարանի համար: Որպես հանրաճանաչ կատարող և բեղուն երգահան՝ Վիդյա Շահը գնահատվել է Հնդկաստանի կառավարության Ավագ թոշակով, և պարգևատրվել է Չարլզ Ուոլեսի անվան մրցանակով «Կանայք՝ ձայնապնակի վրա» նախագծի համար, որը նպատակ ունի լուսաբանելու կին կատարողների ներդրումը գրամոֆոնների դարաշրջանի մեջ: «Հնդկուհիները՝ ձայնապնակի վրա» ֆիլմը Վիդյայի դեբյուտն է կինոարվեստում:

 

Ֆիլմոգրաֆիա

2016 – «Հնդկուհիները՝ ձայնապնակի վրա»

2015 – «Bai Se Begum»

1998 – «Երգելու սահմանագիծը»

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]