Յոլնգուների երկիրը
«Իմ արքայությունն այս աշխարհից չէ» վավերագրությունը դիմում է կրոնին որպես Արգենտինայում գերմանական մենոնիտների համայնքի ամենօրյա կյանք ներթափանցելու և ըմբռնելու միջոց: Լուռ բնապատկերները, գեղատեսիլ զգեստները, միապաղաղ օրավուր անելիքը, ուսման արժեքավորումը: Երբ մտնում ես նրանց երկիր, տպավորություն է, թե տեղափոխվել ես անցյալ՝ ասես ժամանակն այս վայրերում այլ արագությամբ է հոսում: Սա հեռավոր անցյալն է. չկա էլեկտրականություն, ռադիո, հեռուստատեսություն, չկա ավտոմեքենա, չկա համակարգիչներ. չկա ոչինչ, ինչ մենք սովորական կհամարեինք: Վավերագրությունը հետևում է այս յուրօրինակ էթնիկ խմբի կյանքին՝ էկրանին հանձնելով նրանց մշակույթն առանց հարցազրույցների, ենթագրերի, արտակադրային տեքստի, քրոնիկալ կադրերի, կամ երաժշտության:
Պարգևներ
Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ, Անկախ կինոյի ՄԿՓ (FECI), Բուենոս Այրես, Արգենտինա, 2013; Ժյուրիի հիշատակում, Բուենոս Այրեսի՝ վավերագրական ֆիլմերի ՄԿՓ (FIDBA), Արգենտինա, 2013; Ժյուրիի հիշատակում, Cine Pobre ՄԿՓ, Գիբառա, Կուբա, 2014.
Տատյանա Ֆոնտ
Ծնվել է 1980-ին՝ արգենտինական Բուենոս Այրես մարզի Կառլոս Կասարես քաղաքում: Ավարտել է Լա Պլատայի ազգային համալսարանը, ունի մեդիա արվեստների բակալավրի դիպլոմ: Որպես պրոդյուսերի ասիստենտ՝ մասնակցել է «Սենյակներ զբոսաշրջիկների համար» ֆիլմի (ռեժիսոր՝ Ադրիան Գարսիա Բոլյանո) արտադրությանը: 2013-ին նկարահանել է իր առաջին՝ «Իմ արքայությունն այս աշխարհից չէ» վավերագրությունը, արգենտինական մենոնիտների համայնքի մասին, որը Տատյանան իրականացրել է ամբողջովին իր ուժերով: Նույն մեթոդով է նա 2015-ին նկարահանել իր երկրորդ վավերագրությունը՝ «Խուանսիտո Պավանը», որը պատմում է փոքրիկ քաղաքի բնակչի մասին, ով արդեն 80 տարի վարսավիր է:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Խուանսիտո Պավան»
2013 – «Իմ արքայությունն այս աշխարհից չէ»