Բեռլինում

1351

Բեռլինում

Ֆիլմի հերոսները գրեթե ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Ամենօրյա բեռլինյան գոյության ընթացքում իրենք երբեք չեն հանդիպում: Սակայն նրանց միավորում է ժամանակը, որում ապրում են, ժամանակը, որն այժմ անցել է, և անորոշությունը գալիքի վերաբերյալ: Մեկը սլովենացի լեզվաբան է ու միջատաբան: Մյուսը «մաքուր» բեռլինուհի է, երբեմնի մոդել, այժմ՝ մորթեղեն վաճառող: Կան նաև երկու եղբայրները, որոնց ծնողները քաղաքական պատճառներով 40 տարի առաջ Կոնգոյից Գերմանիա էին գաղթել: Ֆիլմն ասես զանազան բեկորներից խճանկար է, ինչով էլ և պայմանավորված է ֆիլմի ռիթմը: Անհատական դիմանկարներն իրար միջև ոչ մի ակնհայտ կապ չունեն: Նրանք ասես հակադրվում են մեկը մյուսին՝ ընդհատվելով Բեռլինի պատկերներով: Ֆիլմի կառուցվածքն արտացոլում է Բեռլին քաղաքն ու մարդկային այն մեծ բազմազանությունը, որն այստեղ է հայտնվել աշխարհի ամենատարբեր ծայրերից:

Ռոզմարի Բլանկ

Ծնվել է Գերմանիայում: Հաճախել է Բեռլինի Արվեստների Ակադեմիան և որոշ ժամանակ զբաղվել նկարչությամբ: Բլանկը սկսել է ֆիլմեր նկարել 1980թ.-ին, հրատարակել է հոդվածներ կինոյի մասին, եղել է սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող և պրոդյուսեր: Ունի սեփական կինոընկերությունը՝ «Casa Film»: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Հոլանդական կինոփառատոնի ,Ոսկե հորթըե՝ որպես լավագույն ռեժիսորի «Անցնելով սահմանները» ֆիլմի համար (1994) և Կրեթեյի (Ֆրանսիա) մրցանակը լավագույն վավերագրության համար («Տրանզիտ Լևանտկադե», 1992):

Ֆիլմոգրաֆիա

1985 – «Բաժանված հողը»
1987 – «Մրջյունները»
1991 – «Տրանզիտ Լևանտկադե» (հեռուստավավերագրություն)
1994 – «Անցնելով սահմանները»
1999 – «Հաջողությո՛ւն, Պավե՛լ»
2001 – « ռիչքը» (կարճամետրաժ խաղարկային)
2003 – «Գրեթե իսկական կյանք»
2004 – «Կատակերգուները» (տեսաինստալյացիա)
2009 – «Հոբը և նիդերլանդական ազատ պետականությունը»
2012 – «Բեռլինյան օրագիր»
2016 – «Բեռլինում հարատև է միայն անցավորը»

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]