Կահիրեի գորգագործները
Ավելին, քան երեք տարի շարունակ մենք հետևում ենք գորգագործ վարպետներին, որոնց արհեստը փարավոնյան ժամանակներից, մեծ մասամբ, մնացել է անփոփոխ: Իրենք փորձում են իմաստավորել Եգիպտոսի նորագույն պատմությունը՝ մինչ իրենց ձեռքերն ասեղնագործում են անասելի մանրակրկիտ նախշերը: Հակադրություն է ծնվում ոչ միայն երբ արվեստի գործերը բախվում են փողոցների կեղտին և մուրին, այլև սոցիալական տարբերություններում, հարստության և քաղաքական տարաձայնություններում:
Պարգևներ
Բույեն-Շագոլ մրցանակ, «Visions du Rռel», Նիոն, Շվեյցարիա, 2015; Մարգարեթ Միդ կինոգործչի մրցանակ, Մարգարեթ Միդի ԿՓ, Նյու Յորք, ԱՄՆ, 2015; Էլ Ռեյ մրցանակ՝ վավերագրական նարատիվային կինոյում ձեռքբերման համար, Բարսելոնայի ԿՓ, Իսպանիա, 2015:
Քիմ Բիմիշ
Քիմ Բիմիշն ավստրալական կինոգործիչ է և «Non’D’Script» անկախ ֆիլմարտադրական ընկերության տնօրեն: Նախկինում՝ 2012-2015թթ., ապրել է Կահիրեում (Եգիպտոս), այժմ բնակվում է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում: Երկար տարիներ համայնքային Channel 31 հեռուստաալիքի համար կամավորություն անելուց և Մելբուրնի Open Channel և Ska TV-ում աշխատելուց հետո ընդունվել է Արվեստների, կինոյի և հեռուստատեսության դպրոց: 2006-ին Քիմն «Արդար պատիժ» ֆիլմի համահեղինակներից էր: Ֆիլմը, որը պատմում էր Սինգապուրում թմրանյութերի մաքսանենգության համար մահապատժի դատապարված Վան Նգույենի կյանքը փրկելու պայքարի մասին, որոշակի դեր ունեցավ Սինգապուրի պարտադիր կալանավորման օրենքների վերանայման գործընթացքում: Այժմ Քիմը հետազոտում է նոր նախագծեր, որոնցից մեկը պատմում է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի մի համայնքի վրա կլիմայի փոփոխության ունեցած ազդեցության մասին:
Ֆիլմոգրաֆիա
2015 – «Կահիրեի գորգագործները»
2006 – «Արդար պատիժ»
2001 – «Հաղորդակցման ապստամբները»