Անաղարտ ձայներ

1640

Անաղարտ ձայներ

Միջին-արևմտյան Սարդինիայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Կուլիերիում, Ավագ շաբաթի տոնակատարություններն ավանդաբար ուղղեկցվում են Կունկորդու կոչվող երգչախմբի երգեցողությամբ: Վերջինս բաղկացած է չորս հատուկ արական երգիչներից, ովքեր կատարում են Միզերերեն (50-րդ սաղմոսը) և Ստաբատ մատերը: Այս ավանդույթը բանավոր փոխանցվել է սերնդեսերունդ և հրաշքով պահպանվել առայսօր: Երգչախմբի չորս ալեհեր անդամները խելամտորեն փոխանցել են այս ժառանգությունն իրենց որդիներին, և այժմ իրենք վերջապես կարող են երգել միասին: Ֆիլմում ներկայացված են երգիչների այս երկու սերունդների կատարումները՝ Ավագ շաբաթի կարևորագույն և ամենալարված երեք օրվա ծեսերի ժամանակ:

Պարգևներ

Գլխավոր մրցանակ՝ Ոսկե տուրոն, Չադցայի ազգագրական ԿՓ, Սլովակիա, 2016;
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մրցանակ, Ազգարական ֆիլմերի փառատոն, Բելգրադ, Սերբիա, 2016;
Ձայնի լավագույն կիրառման մրցանակ, Ազգարական ֆիլմերի փառատոն, Բելգրադ, Սերբիա, 2016:

Ռենատո Մորելի

Ծնվել է 1950թ.-ին իտալական Տրենտո քաղաքում: Տեղի համալսարանում սոցիոլոգիա և երաժշտություն ուսանելուց հետո Ռենատո Մորելին ընդունվեց աշխատանքի Իտալիայի հանրային հեռուստատեսություն (RAI)՝ որպես ռեժիսոր: Նա հեղինակել է շուրջ 60 ազգագրական ֆիլմ և արժանացել 24 միջազգային մրցանակի: Հայտնի է նաև երաժշտագիտական գործունեությամբ: Զանազան ձևաչափերում (գրքեր, CD-ներ և DVD-ներ) հրատարակվելուց բացի՝ բեմադրել է մի շարք թատերական ներկայացումներ: Ռենատոն նաև ղեկավարում և անձամբ նվագում է երկու երաժշտական խմբում՝ Ziganoff (կլեզմեր ջազ) և Cantori da Verméi (ավանդական ալպիական խմբերգեցողություն):

 

Ընտիր Ֆիլմոգրաֆիա

Ծառն ու դիմակը, 1981
Դիմակը հայելի է, 1984
Լիզի եղանակները, 1984
Զինծառայողները, 1986
Երգչախումբը, 1989
Ոսկու պար, 1992
Նշանների պահապանը, 2002
Մարչելոյի աշակերտները, 2004
Ձայները՝ երկնքից, 2012
Մահ ծառի վրա, 2015
Անաղարտ ձայներ, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Իտալիա, 2016, 45’
իտալերեն՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ռենատո Մորելի
Պրոդյուսեր՝ Ռենատո Մորելի
Օպերատորներ՝ Պաոլո Կարբոնի, Ստեֆանո Մենին, Ռենատո Մորելի
Մոնտաժը՝ Սառա Մաինոյի
Ձայնը՝ Լիվիա Մորելիի