Խուանսիտո Փավան

2052

Խուանսիտո Փավան

Խուան Փավանը 80 տարի անընդմեջ վարսավիր է եղել: Երկարամյա գործունեություն, որի մայրամուտը մոտ է: Նրա սրահը՝ հին ու նոր հաճախորդներով, մի վայր է, որ հիշողություններ է արթնացնում փոքրիկ քաղաքի և մի ամբողջ երկրի, անվերադարձ հեռացած սերնդների մասին:

Պարգևներ

Ժյուրիի հիշատակում, Բուենոս Այրեսի արտասովոր ֆիլմերի ԿՓ, Արգենտինա, 2016:

Տատյանա Ֆոնտ

Ծնվել է 1980թ.-ին՝ Արգենտինայի Բուենոս Այրեսի մարզի Կառլոս Կասարես քաղաքում: Ավարտել է Լա Պլատայի ազգային համալսարանը: Ունի մեդիա արվեստների բակալավրի դիպլոմ: Որպես պրոդյուսերի օգնական՝ մասնակցել է «Սենյակների զբոսաշրջիկների համար» ֆիլմի ստեղծմանը: 2013-ին սեփական ուժերով նկարահանել է իր առաջին՝ «Իմ արքայությունն այս աշխարհից չէ» վավերագրությունն Արգենտինայում մենոնիտների համայնքի մասին:

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Իմ արքայությունն այս աշխարհից չէ, 2013
Խուանսիտո Փավան, 2015

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Արգենտինա, 2015, 65’
իսպաներեն՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝
Տատյանա Ֆոնտ
Պրոդյուսեր՝ Տատյանա Ֆոնտ
Օպերատոր՝ Տատյանա Ֆոնտ
Մոնտաժը՝ Տատյանա Ֆոնտի
Ձայնը՝ Տատյանա Ֆոնտի