Փարիզ-Կանն-Օռլեան

1701

Փարիզ-Կանն-Օռլեան

Ռուսաստանի Ալտայի մարզում հնչեղ անուններով երեք բնակավայր կա՝ ռուսական Փարիզը, գերմանական Կաննը և ուկրաինական Օռլեանը: Կյանքն այդ գյուղերում զգալիորեն փոխվել է տարիների ընթացքում: Բնակիչները ստիպված էին մեծ շրջադարձեր թևակոխել՝ խորհրդային ժառանգությունից՝ շուկայական տնտեսություն, ավանդական ապրելակերպից՝ ուրբանիզացիա: Այժմ «Փարիզ-Կանն-Օռլեան» ֆիլմի հերոսները պարզապես ջանում են պատասխաններ գտնել իրենց հարցերին՝ «ի՞նչ է կատարվում մեզ հետ» և «ո՞րն է ռուսական գյուղի ապագան»:

Դմիտրի Շարաբարին

Չնայած 1997թ.-ին Դմիտրի Շարաբարինն ավարտել է Ռուսաստանում Ալտայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ 2002թ.-ից ի վեր նա աշխատել է «Ալտայ» պետական հեռուստառադիոընկերության բազմաթիվ նախագծերի վրա որպես ռեժիսոր և պրոդյուսեր: Նաև մի շարք վավերագրական ֆիլմեր է նկարահանել Ալտայի կինոկենտրոնի աջակցությամբ: Այժմ Դմիտրին Ալտայի երիտասարդ կինոգործիչների կենտրոնի ղեկավարն է:

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Դեմիդովների ոսկին, 2002
Պոլզունովի երկու կյանքը, 2003
Բառնաուլի զորագունդը, 2004
Հիմալայան օրագիր, 2006
Իշխանության ժամը, 2007
Պահեստային Ալտայ, 2009
Ազգային վարպետ Վիկտոր Ռոմանով, 2013
Արհեստավորների քաղաքը, 2013
Չարիշսկու ժողովրդական տունը, 2014
Փարիզ-Կանն-Օռլեան, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ռուսաստան, 2016, 60’
ռուսերեն՝ անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝
Դմիտրի Շառաբարին
Պրոդյուսեր՝
Վեռա Ուռազովա
Օպերատորներ՝
Դմիտրի Կուդրյավցև, Յուրի Մարտինով
Մոնտաժը՝
Օկսանա Ռոմանովայի
Ձայնը՝
Ալեքսեյ Արխիպովսկու
Արտադրող ընկերություն՝
Ալտայի կինոկենտրոն