Մեկ անգամ ամռանը

3029

Մեկ անգամ ամռանը

Ֆիլմը պատմում է լեռնային Վարդենիկ գյուղում ապրող ժողովրդի մասին, որը դարերով պահպանում է նախնիներից ժառանգած ծեսերն ու սովորույթները: Սակայն ժամանակն ու քաղաքակրթությունը սպառնում են հեռացնել նրանց իրենց «դրախտից»:

Սիրական Աբրոյան

Վավերագրող ռեժիսոր և օպերատոր Սիրական Աբրոյանը 1998թ.-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և լուսանկարչության բաժինը: Շարունակելով կրթությունը՝ 2003-2004թթ.-ին մասնակցել է AVANTI եվրոպական կինոդասընթացներին՝ մասնագիտանալով վավերագրական կինոարտադրության մեջ: 1998թ.-ից ի վեր աշխատել է բազմաթիվ հեռուստաընկերություններում, այդ թվում Հ1-ում և «Շանթ»-ում: Այժմ նիդեռլանդական Metropolis հանրային հեռուստատեսության հայաստանյան օպերատորն է: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ մասնավորապես վավերագրական կինոռեժիսուրա և օպերատորական վարպետություն դասավանդելով «Արևորդի» էկոլոգիական ակումբում, Քասթինգ Սքուլ կինոյի և հեռուստատեսության դպրոցում: 2000թ.-ին հիմնադրել է «Abrofilm» կինոընկերությունը, որը ղեկավարում է առայսօր:

 

 Ֆիլմոգրաֆիա
Գնացքի մեկնումը, 2000
Խորհրդավոր ընթրիք, 2001
Սառը ընթրիք, 2003
Վախից դեպի կյանք, 2004
Ատամի ցավ, 2006
Մեկ անգամ ամռանը, 2010

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան/ Ֆրանսիա/ Վրաստան, 2010, 36’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սիրական Աբրոյան
Պրոդյուսեր՝ Սիրական Աբրոյան
Օպերատոր՝ Սիրական Աբրոյան
Մոնտաժը՝ Էլենե Ասատիանիի
Ձայնը՝ Սիրական Աբրոյանի
Արտադրող ընկերություններ՝ ABROFILM/ Varan Video