Տչինդաներ

1800

Տչինդաներ

Մի փոքրիկ կղզի Ատլանտյան օվկիանոսում միահամուռ ուժերով ճգնում է, որպեսզի ոչնչից մի գեղեցիկ բան ստանա՝ Կառնավալը: Միջոցառման նախօրյակին շատ խառն է: Տեղացիները ձեռքի տակ պատահած ամեն ինչն ուղղում են գալիք կառնավալի հարստացմանը: Եվ չնայած բազմաթիվ խնդիրներ են ծագում՝ հատկապես սուղ դրամական միջոցների պատճառով, երևակայությունը հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Տչինդա Անդրադեն և նրա ընկերները՝ Էլվիս Տոլենտինոն և Էդինա Պիտանգան այս կառնավալի ոգին են: Հենց իրենց ուղեկցությամբ է հանդիսատեսը տեսնում Աֆրիկայի անհայտ կողմերից մեկը, երբ Կաբո Վերդեն Կառնավալի շնորհիվ վերածվում է «փոքրիկ Բրազիլիայի»՝ ինչպես երկրի ամենանշանավոր երգչուհի Սեզարիա Էվորան էր այն որակավորել իր ամենահայտնի «մորնաներից» մեկում:

Պարգևներ
Լավագույն փիչ, Զագրեբ դոքս, Խորվաթիա, 2014;
Ժյուրիի մրցանակ, Աուտֆեսթ Լոս Անջելես, ԱՄՆ, 2015;
Լավագույն լիամետրաժ վավերագրություն, Չիկագո Ռիլինգ, ԱՄՆ, 2015;
Լավագույն վավերագրություն, MiradasDoc, Կանարյան կղզիներ, Իսպանիա, 2015;
Լավագույն աշխատանք, Լավագույն ռեժիսուրայի, Հանդիսատեսի մրցանակ, LesGaiCineMad, Մադրիդ, Իսպանիա, 2015;
Լավագույն վավերագրություն, Կաբովերդեական ամերիկյան ԿՓ, ԱՄՆ, 2015;
Հանդիսատեսի մրցանակ, Canbegay ԿՓ, Կանարյան կղզիներ, Իսպանիա, 2016;
Մեյզըլս եղբայրների մրցանակ, Բելֆաստի ԿՓ, ՄԹ, 2016.

Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա

1970թ.-ին Բարսելոնայում ծնված Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառան հեղինակել է երկու լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Ֆուենտե Ալամո՝ ժամանակի հպումը» (2001)՝ ընդգրկված Կառլովի Վարիի ՄԿՓ-ում, և «Թիթեռնիկը» (2007), որը Կառլովի Վարիի և Սան Սեբաստիանի փառատոների պաշտոնական ծրագրերում էր: Նրա կարճամետրաժներից «Պատկերված Ալիսիան» (2002) ընգրկված էր Կաննի կինոփառատոնի «Կինոքննադատների շաբաթ» ծրագրում: Պաբլոն նաև Լուիս Մինյառոյի մեծ գնահատանքի արժանացած «Ընտանեկան ալբոմ» (2009) և Վալենտի Ֆիգուերեսի շուրջ 60 կինոփառատոնի մասնակցած «Ստալինի խմբագիրը» (2012) ֆիլմերի օպերատորն է: Պաբլոն նաև կինո է դասավանդում Cinema en Curs ծրագրով:

 

Ֆիլմոգրաֆիա

Ֆուենտե Ալամո՝ ժամանակի հպումը, 2001
Պատկերված Ալիսիան, 2002
Գալիսիայի ձայնը, 2006
Թիթեռնիկ, 2007
Մուռա՝ կինոքաղաքը, 2010
Մոռանալ Նոնոտին, 2011
Լսիր, 2014
Տչինդաներ, 2015

Մարկ Սերենա

1983թ.-ին Բարսելոնայում ծնված Մարկ Սերենան լրագրող է և աշխատում է մի շարք իսպանական հեռուստաալիքներում՝ TVC, TVE և Barcelona TV ՝ որպես սցենարիստ: Վերջերս հրատարակել է «Ոչ աֆրիկյան սե՞ր» (2014) գիրքը: Նրա նախկին՝ «Ճամփորդություն դեպի 25-ը» (2011) աշխատությունը մեծ հաջողություն է ունեցել Ասիայում, որտեղ հրատարակվել է չինարեն և կորեերեն լեզուներով: Նաև հեղինակել է «Կրկնակի համաճարակ» համացանցային վավերագրական ֆիլմը:

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Կրկնակի համաճարակ, 2015
Տչինդաներ, 2015

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Կաբո Վերդե/ Իսպանիա, 2015, 94’
կաբովերդեական կրեոլ՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա, Մարկ Սերենա
Պրոդյուսերներ՝ Յոլանդա Օլմոս, Մարկ Սերենա
Օպերատոր՝ Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա
Մոնտաժը՝ Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա
Ձայնը՝ Վերոնիկա Ֆոնտի, Մարկ Սերենայի
Արտադրող ընկերություն՝ Doble Banda