Անֆալի անհայտ լուսանկարները

2245

Անֆալի անհայտ լուսանկարները

Ֆիլմը պատմում է քուրդ լուսանկարիչ Հաջի Կակ Ավլայի մասին, ով ապրում և աշխատում էր Իրաքյան Քուրդիստանի այն գյուղական շրջաններում, որոնք 1986-1989թթ. դարձել էին 50 000 – 180 000 մարդու կյանքը խլած Անֆալի ցեղասպանության վայր: Մինչև կոտորածները՝ Ավլան տեղացիների բազմաթիվ լուսանկարեր էր արել: Տարիներ անց այս անհայտ լուսանկարները պատահմամբ հայտնվում են Հեմին անունով մարդու ձեռքերում, ով որոշում է գտնել նկարներում պատկերված անձանց հարազատներին: Լուսանկարների շնորհիվ է, որ, օրինակ, ծեր հայրն ու մայրը կարողանում են հիշել իրենց 5 երեխաների դեմքերը, որոնք գրեթե մոռացվել էին 30 տարվա ընթացքում:

Հավրազ Մոհամեդ Համա Ռաշիդ

Ծնվել է Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաքում: Ունի սոցիոլոգիայի բակալավրի աստիճան: Կինոյով սկսել է զբաղվել վաղ 2000-ականներին, և առայսօր նկարահանել է 7 կարճամետրաժ խաղարկային և 14 վավերագրական ֆիլմ: Ռաշիդը ֆիլմեր է արել բազմաթիվ հեռուստաալիքների համար՝ ինչպես Քուրդիստանում, այնպես էլ այլ երկրներում՝ համագործակցելով համայնքային քուրդական ալիքների հետ:

 

 

Ֆիլմոգրաֆիա
Աշնան վերջին գիշերը, 2001 (խաղ.)
Անէությունը՝ երկունքից առաջ, 2004 (խաղ.)
Դարվեշ Աբդուլահ, 2005
Կոմա, 2007 (խաղ.)
Համա Քոշկի, 2007
Ճայերի երեկո, 2008
Կարմիր ձուկ, 2009 (խաղ.)
Հանցանք ընդդեմ երեխաների, 2009
Չորրորդ օրը, 2010 (խաղ.)
Կանանց թլպատում, 2010
Կանանց փոխանակում, 2010
Սեռական ոտնձգություն, 2010
Հանցանք ընդդեմ կանանց, 2010
Հայելի, 2011 (խաղ.)
Հոգեկան առողջություն, 2011
Հոգեբանական շոկից անդին, 2011
Ահա Քուրդիստանը, 2012
Տեսագրություն, 2014 (խաղ.)
Կորուսյալների երկիրը, 2016 (խաղ.)
Անֆալի անհայտ լուսանկարները, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Իրաք, 2017, 27’
քրդերեն՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Հավրազ Մոհամեդ Համա Ռաշիդ
Պրոդյուսեր՝ Նաբազ Ահմեդ
Օպերատոր՝ Խաիբար Ռաֆիք
Մոնտաժը՝ Նաբազ Ահմեդի
Ձայնը՝ Քրմանջ Ֆարաջի
Արտադրող ընկերություն՝ Rudaw Documentary Production House