Հանգստի կանգառ
Ֆիլմում պատկերված է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մայրուղային հանգստյան մի կանգառ: Այն ասես մի երազ լինի, որը լի է ինչպես այստեղ աշխատող, այդպես էլ այստեղով անցնող մարդկանց շշնջյուններով, մտքերով և կյանքերով: Սակայն սա նաև շատ որոշակի վայր է՝ մերօրյա Եվրոպան տեսնելու հրաշալի մի կետ, որտեղ երևում է բռնությունը, որն իր հետ բերում է մրցակցությունը միասնական շուկայում, արմատախիլ արված կյանքերի կարոտը և այն յուրատեսակ միայնությունը, որը երկնել է մեր ժամանակակից աշխարհը:
Պարգևներ
Լեշարնիեր մրցանակ և Ռենե Վոտյեի մրցանակ, Festival de l’Acharnière, Լիլ, Ֆրանսիա, 2016;
Լավագույն վավերագրություն, Հոնկոնգի արտհաուս ֆիլմերի փառատոն, 2016;
Ազգագրական բաժնի ժյուրիի հիշատակում, IntimaLente ՄԿՓ, Կազերտա, Իտալիա, 2016;
Լավագույն վավերագրություն, «Նունես» ՄԿՓ, Բարսելոնա, Իսպանիա, 2016;
Հանդիսատեսի մրցանակ, StarDoc ՄԿՓ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2017:
Իզաբել Ինգոլդ
Իզաբել Ինգոլդը մոնտաժող է, ով ուսանել է Ֆրանսիայի պետական կինոդպրոցում՝ Լյա Ֆեմիում: Ավարտելուց ի վեր աշխատել է զանազան կինոռեժիսորների հետ, այդ թվում՝ Ամոս Գիտայի, Վենսան Դյոթրի, Վիվիան Պերելմութերի, Տոշի Ֆուջիվարայի, Բարման Ակռամի, Բոժենա Հորաչկովայի, Իթվան Քեբադյանի, Ռենո Կոենի և Ժան-Շառլ Մասեռայի: Իր մոնտաժած խաղարկային և վավերագրական ֆիլմերը մասնակցել են այնպիսի կինոփառատոների, ինչպիսիք են Վենետիկը, Կաննը, Տորոնտոն, Բեռլինը, Սանդենսը, Լոկառնոն և այլն: Ինգոլդը, հաճախ Վիվիան Պերելմութերի հետ համագործակցությամբ, նաև հեղինակել է պարգևների արժանացած մի շարք վավերագրություններ:
Ֆիլմոգրաֆիա
Հուշերով դեպի հյուսիս, 1996
Շփման գիծ, 2000 (խաղ.)
Մի վայր Երկրագնդի վրա, 2001
Հանուն քաղաքապետի, 2004
Փոքրիկ տուն գետտոյում, 2009
Մայրուղու հանգստի կանգառ, 2016
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Ֆրանսիա, 2016, 80’
չին., անգլ., ֆրանս., իտալ., լիտվ., պորտ., ռում., ռուս., իսպ., թուրք.՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իզաբել Ինգոլդ
Պրոդյուսեր՝ Դելֆինե Շմիթ
Օպերատորներ՝ Վիվիան Պերելմութեր, Իզաբել Ինգոլդ
Մոնտաժը՝ Բրունո Բարբայի, Ֆրանսուա Սկուլիեի
Ձայնը՝ Անտուան Կորբինի, Բենիամին Բոբերի
Արտադրող ընկերություն՝ Perspective Films