Հիշիր անունը քո, Բաբելոն
Իսպանիայում մի տեղ՝ ջերմոցների արանքում, պլաստիկապատ մի աշխարհում, հետնախորշեր են գոյանում, որոնց «տուն» են ասում այն տղամարդիկ և կանայք, ովքեր անցել են ծովը՝ ավելի լավ կյանքի որոնումներով: Սպառված այս Էլդորադոյի սրտում իրենք ջանում են բեկորներից վերակառուցել այն աշխարհը, որը, թվում է, կորել է առհավետ: Օրերն անցնում են փաստաթղթերի և աշխատանքի սպասումով, սակայն դրանք շուտ չեն գալիս: Ամենօրյա ժեստերի ռիթմը վերամիավորում է մարդկանց ժամանակի հոսքի հետ՝ խեղդելով նրանց զայրույթը:
Պարգևներ
Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ Կարմո Բերնարդեսի գավաթ, FICA, Բրազիլիա, 2016; Ժյուրիի հատուկ հիշատակում, Անհարմար ֆիլմեր ՄԿՓ, Լիտվա, 2016:
Մարի Բրուման և Բռամ Վան Քաուենբերգե
1983թ.-ին ծնված Մարի Բրումանը կինոռեժիսուրա է ուսանել Բրյուսելում: 2008-ին նկարահանել է «Կառոլին. վերջնական վերնագիր» կարճամետրաժը, որն ընգրկվել է շվեյցարական Նիոնի Visions du Réel միջազգային կինոփառատոնում: 1981թ.-ին ծնված Բռամ Վան Քաուենբերգեն քաղաքագիտություն է ուսանել Բելգիայում և Իտալիայում՝ ի վերջո տեղափոխվելով Իսպանիա՝ վավերագրական կինոռեժիսուրա սովորելու: «Pyxis» վավերագրությունը (2009), որի համառեժիսորն էր, ընդգրկվել է բազմաթիվ կինոփառատոներում:
Մարին ու Բռամը հանդիպել են սահադաշտում՝ ի վերջո միասին հիմնադրել Rocky&Estrella կինոընկերությունը: 2012-ին սկսել են անկախ «Հիշիր անունը քո, Բաբելոն» լիամետրաժ վավերագրության նկարահանումները:
Ֆիլմոգրաֆիա
«Կառոլին. վերջնական վերնագիր», 2008 (Մարի Բրուման)
«Pyxis», 2009 (Բռամ Վան Քաուենբերգե և Ջուզեպե Գալանտե)
«Հիշիր անունը քո, Բաբելոն», 2015
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Բելգիա, 2015, 77’
արաբերեն՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Մարի Բրուման, Բռամ Վան Քաուենբերգե
Պրոդյուսերներ՝ Մարի Բրուման, Բռամ Վան Քաուենբերգե
Օպերատորներ՝ Մարի Բրուման, Բռամ Վան Քաուենբերգե
Մոնտաժը՝ Մարի Բրումանի, Բռամ Վան Քաուենբերգեի
Ձայնը՝ Մարի Բրումանի, Բռամ Վան Քաուենբերգեի
Արտադրող ընկերություն՝ Rocky&Estrella