Փառատոնի ողջույնները 2017

3022

Փառատոնի ողջույնները 2017

Ջերմորեն ողջունում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին՝ ժյուրիի հարգարժան անդամներին, ֆիլմերի հեղինակներին և իհարկե՝ մեր հանդիսատեսին:

Հոկտեմբերի 5-ին ժյուրին կկատարի իր ընտրությունը՝ հայտարարելով հաղթողներին: Սակայն մենք արդեն արել ենք մեր ընտրությունը՝ մոտ 1600 ներկայացված ֆիլմից ընտրելով 30 լավագույնները: Մի՞թե սա արդեն հաղթանակ չէ: Այնպես որ շնորհավորում ենք բոլորիս և մաղթում բարի ընթացք «Ծիրանի ծառ» երրորդ միջազգային կինոփառատոնին:

«Ծիրանի ծառի» թիմ