Ալգիս Առլաուսկաս

2054
Algis_Arlauskas

Ալգիս Առլաուսկաս

Ալգիս Առլաուսկասը (ծնվ. 1957թ.) դերասան է, վավերագրական կինոյի ռեժիսոր և «Ánima Eskola»-իª Բիլբաոյի թատրոնի և կինոյի դպրոցի տնօրեն: Ծնվել է Մոսկվայում և 1978-ին ավարտել է Բորիս Շյուկինի անվան թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978-1983թթ. Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր: 1987-ին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասանª խաղացել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Հյուսիսային նավատորմի յունգան» (1974), «Խնամեք կանանց» (1981), «Սպորտլոտո-82» (1982), «Սեր` սիրո դիմաց» (1983), «Կաշառք» (1983), «Պետրոս Մեծ» (1986) և այլն: Որպես ռեժիսորª մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր է: