Ջովանի Կեզիչ

1869
Giovanni-Kezich

Ջովանի Կեզիչ

Ջովանի Կեզիչը (ծնվ. 1956թ.) 1991թ.-ից ի վեր Տրենտիոյի ժողովրդական բարքերի և ավանդույթների թանգարանի տնօրենն է: Թանգարանը գտնվում է իտալական Ալպերում և Իտալիայում ազգագրական արժեքների պահպանման ամենախոշոր հաստատություններից է: Կեզիչը մարդաբանություն է ուսանել Սիենայում և այնուհետև Լոնդոնում: Ունի նյութական մշակույթի մասնագետի դիպլոմ: 1989-ին պաշտպանել է «Գյուղացի պոետները. Լացիումի ութնյակն իր սոցիալական համատեքստում» ատենախոսությունը: Կեզիչը դասավանդել է թանգարանային մարդաբանություն և նյութական մշակույթ Վենետիկում, և մշակութային մարդաբանությունª Վերոնայում: Որպես գաղափարի հեղինակ՝ նա և ռեժիսոր Միկելե Տրենտինին խորապես ներգրավված են դեռևս նկարահանվող «Եվրոպայի արքա Կառնավալը» վավերագրական կինոնախագծի մեջ: