Ավետիս Հարությունյան

2174
avetis

Ավետիս Հարությունյան

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի ԽՍՀ Ուջան գյուղում: 1966-1976թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատել է Ուջանի խորհտնտեսությունում՝ որպես բանվոր: 1977-1980թթ. ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմում: 1987թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մինչ այդ՝ 1986-ին, անհատական գրաֆիկով աշխատանքի է անցել Ուջանի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, ապա ուսմասվար: 2011 թվականից Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն է: