Ինչպես վաստակել չոր սեզոնին
Բարձրադիր Կատուվո գյուղում նկարահանված այս ֆիլմն Անգոլայի Նամիբե մարզի ագարակներից մեկում ապրող ընտանիքի ամենօրյա կյանքի մտերմիկ դիմանկար է: Ռեժիսորը խնդրում է իր տանտիրուհուն՝ Մադուկիլաքսիին, մի տիկնիկ պատրաստել, և այդպիսով ֆիլմն անդրադառնում է չոր սեզոնին կատարվող աշխատանքի երկակի ընկալմանը՝ միասին տիկնիկ պատրաստելուն ու ապրուստ հոգալուն: Լիպուլենին՝ Մադուկիլաքսիի դուստրը, հետևում է իրենց երկակի աշխատանքին, և բոլորով իրենք տոնախմբությամբ են պսակում իրենց ջանքերը:
Ինեշ Պոնթե
1979թ.-ին Պորտուգալիայում ծնված Ինեշ Պոնթեն, հայրենիքում վավերագրություն և սոցիալական մարդաբանություն ուսումնասիրելուց հետո, վիզուալ մարդաբանություն է ուսանել Մեծ Բրիտանիայում: 2006-ից ի վեր՝ եղել է Հնդկաստանում, Բրազիլիայում, Պորտուգալիայում, Անգոլայում և Մեծ Բրիտանիայում զանազան վավերագրական և հետազոտական նախագծերի մոնտաժող, օպերատոր, պրոդյուսեր, հետազոտող և օգնական: Այժմ նա Պորտուգալիայում կինոնկարահանման տեսական և գործնական դասընթացներ է վարում և տարբեր տեսալսողական նախագծեր է ձեռնարկում՝ համագործակցելով այլոց հետ:
Ֆիլմոգրաֆիա
Անուշ համբույրներ բարդ է ճարել, 2011
Ինչպես վաստակել չոր սեզոնին, 2016
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Անգոլա/ Պորտուգալիա/ ՄԹ, 2016, 35’
օլունյանեկա՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ինեշ Պոնթե
Պրոդյուսեր՝ Ինեշ Պոնթե
Օպերատոր՝ Ինեշ Պոնթե
Մոնտաժը՝ Ինեշ Պոնթեի, Մարսիա Կոստայի
Ձայնը՝ Ինեշ Պոնթեի, Թյունս Լոուբսերի
Արտադրող ընկերություն՝ Գրանադայի վիզուալ մարդաբանության կենտրոն